Հայ շախմատիստուհիները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի բոլոր անդամներ և մի շարք հայ շախմատիստուհիներ մեկնարկում են շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում:
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը մասնակցում են մայիսի 19-30-ը Վրաստանի Չաքվի քաղաքում անցկացվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան: