Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Փաստորեն՝ Հայաստանում էլ տեղ չկա․․․

Համացանցում հայտնված տեսանյութը չի կարող անտարբեր թողնել բանական մարդուն։ Այն, ինչ այսօր կատարվում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայում մնացած մեր քաղաքացիների հետ՝ նման է ոչ ավել, ոչ պակաս ամայության մեջ թողնված մարդկանց տեսարանի, որոնց փրկությունը միայն հույսն է։ Արդեն օրեր շարունակ ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցները չեն կարողանում վերադառնալ Հայաստան, իսկ պատճառը՝ դարձյալ կորոնավիրուսն է և դրանից բխող հետևանքները։ Հայտնի է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված Ռուսաստանը ստիպված փակել է օդային սահմանը, որի պատճառով թռիչքներ չեն իրականացվում, սակայն այս դեպքում ի՞նչ է անում Հայաստանը կամ նրա իշխանությունը իր քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։ Մի՞թե պատկան մարմինները չեն կարողանում հարցին լուծում տալ և տեր կանգնել օտարության մեջ մնացած, կամ այս դեպքում արդեն թողնված իր քաղաքացիներին։ Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ հայ երեխաներին կարողանում է օգնության ձեռք մեկնել հարևան երկրի՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որը կարողանում է կազմակերպել թվով 35 հայ և 79 վրացի դպրոցականների վերադարձը ԱՄՆ-ից Թբիլիսի, իսկ մե՞նք․․․․․ Հուսամ, որ հարցը ի վերջո պետք է լուծում ստանա, սակայն ամենավտանգավորը այս պարագայում ժամանակն է, քանի որ ամեն ուշացած վարկյանը պայթունավտանգ է և մեկ տեղում հայտնված տասնյակ քաղաքացիներ ապահովագրված չեն վարակման վտանգից։ Ինչպես վկայում է տեսանյութը շուրջ 30 քաղաքացի, իսկ իրականում՝ հարյուրավորներ, հազարավորներ անորոշության մեջ են և չկա որևէ երաշխիք նրանց վերադարձի առումով։ Այս ամենին գումարվում է նաև քաղաքացիների փաստացի սոցիալական վիճակը՝ առանց հաց ու ջրի, տարրական կենսական պայմանների, առանց դիմակի և ախտահանիչ այլ միջոցների։ Իհարկե, նշենք, որ նրանց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացչությունը առաջարկել է հյուրանոցային կացարաններ՝ մինչև հարցի լուծումը՝ հարցի առարկայական լուծման եղանակ կամ որևէ ժամկետ չնշելով։ Այդ իսկ պատճառով մարդիկ հրաժարվել են նմանատիպ առաջարկից՝ գերադասելով սպասել օդանավակայանում։ Չմոռանանք նշել ևս մի պատճառ․ բացի կացարան տրամադրելը որևէ այլ սոցիալական, կենսական օգնություն նրանց չի առաջարկվել և վերջիններս գերադասել են սպասել տեղում։ Երբ քաղաքացիներին հարցրել են, թե որն է պատճառը, որ հարցը լուծում չի ստանում, նրանցից մեկը ասել է, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, Հայաստանի վարչապետը հայտնել է, թե վերադարձած քաղաքացիներին մեկուսացնելու հնարավորություն չունի։ Փաստորեն Հայաստանում էլ տեղ չկա․․․․ Ստացվում է, որ վերջիններս ոչ գնալու տեղ ունեն, ոչ էլ վիրուսից պաշտպանվելու հնարավորություն։ Ակամա զուգահեռներ կարելի է անցկացնել, թե ի՞նչ տարբերություն կալանավորի, որը հնարավոր վարակի դեպքում դատապարտված է մահվան, և այս քաղաքացիների միջև։ Կարծում եմ, որ տարբերությունը միայն այն է, որ հնարավոր վիրուսի վտանգը կալանավորը կդիմավորի իր երկրում և փրկվելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենա, մյուսը՝ օտար ամայի ճամփեքին, ու այս դեպքում՝ ինչպես ժողովուրդն է ասում ՝«տերովին տերն է տանում, անտերին էլ գելը»։ Կոչ եմ անում վարչապետին, կառավարության անդամներին և այլ պատկան մարմիններին՝ օգնության ձեռք մեկնել օտարության մեջ մնացած մեր քաղաքացիներին, քանզի նրանց հույս ու հավատը ի վերջո մեր երկրի հետ է կապված, ինչպես յուրաքանչյուր հայի, որ ուշ թե շուտ, վերադառնալու է հայրենիք։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացելԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային
Ամենադիտված