Մովսիսյանը մտածում է MLS վերադառնալու մասին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին հետաքրքրում է նորից ԱՄՆ ֆուտբոլի առաջնություն վերադառնալու միտքը:
«Մովսիսյանը Եվրոպական ակումբում իր կարիերան շարունակեց ընտանիքին ապահովելու համար: Եվ հիմա այդ հարցը լուծված է: Նա կրկին մտածում է MLS-ում կարիերան շարունակելու մասին: Մովսիսյանի համար կարևոր են իր ընտանիքը և երեխաները, ովքեր մեծանում են ԱՄՆ-ում: Նա պատրաստ է լսել առաջարկներ այդ մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբի խոսքին հղում է կատարում Sport-express ռուսական պարբերականը:
Հայաստանի ազգային թիմի անդամը վնասվածք է ստացել «Սպարտակ»-ի հերթական մարզման ժամանակ: Մայրաքաղաքայինների բուժանձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետովի պնդմամբ, Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ, բայց նա բաց կթողնի մրցաշրջանի վերջին հանդիպումները:
Այս մասին գրում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: