Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի
Ուշադրության կենտրոնումՀայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 532 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 571 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 537 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 31 անձ, 3 պացիենտ մահացել է: