Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Երբ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ լրջություն. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ անհուսալիորեն հետ եմ մնացել ՀՀ կառավարության և ԱԺ պատգամավորների տրամաբանությունը հասկանալուց»: Նախօրեին ֆեյսբուքյան իր էջում նման միտք է արտահայտել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Սակայն հարցն այն է, որ տիկին Խառատյանը, մեղմ ասած, բացառություն չէ: Ավելին, ամենևին հետ չի մնացել, քանզի գնալով դժվար է դառնում ոչ թե տրամաբանությունը հասկանալը, այլ տրամաբանություն գտնելը: Չես կարող գտնել կամ հասկանալ մի բան, որը չկա: 

Վկան՝ անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող նախագծի քննարկումները Ազգային ժողովում, երբ խորհրդարանական մեծամասնությունը, հաշվի չառնելով ընդդիմության և մասնագիտական շրջանակների (գրեթե առանց բացառության) սուր քննադատությունը, ամեն ինչ արեց անցկացնելու չափազանց խնդրահարույց նախագիծը՝ չունենալով հիմնավորումներ այդ նախաձեռնության ո՛չ արդյունավետության, ո՛չ էլ այլ նպատակներով չօգտագործվելու երաշխիքների առումով:

 Ավելին, առաջինից երկրորդ ընթերցում գրեթե փոփոխություն չկրած նախագիծը նույնիսկ այն քննադատող «իմքայլականների» կողմից մի գիշերվա մեջ հանկարծ դարձավ ընդունելի: 

Սակայն շատ ավելի ցավալի էր լսել հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանին, որը նախագիծը խոցելի համարելով՝ կոչ էր անում ընդունել: Պատգամավորը նաև օգտագործեց լավագույն պաշտպանությունը հարձակումն է գործելաոճը՝ իշխանություններին բնորոշ «մուննաթ» ոճով ընդդիմությանը մեղադրելով առաջարկներ չներկայացնելու մեջ:

Այնինչ, ընդդիմադիրները պարզ հայերենով բացատրել էին, որ նախագծին դեմ են ամբողջությամբ, առանց բացառության, ուստի իմաստ չկա որևէ փոփոխության առաջարկ անել:

Նախագիծը չընդունվեց, ընդդիմությունը բոյկոտեց, իսկ իշխանությունը չկարողացավ անհրաժեշտ քվեներ ապահովել ու... հրավիրեցին երկրորդ արտահերթը: Նույն օրվա մեջ: Առանց ընդդիմության: 

Նույնիսկ չփորձելով օրինականության տարրական կանոները պահել: Թե կառավարությունը երբ հասցրեց նիստ անել ու արտահերթի առաջարկով հանդես գալ, հարցի մյուս կողմն է:

 Սակայն խնդիրը միայն այս նախագիծը չէ: Ընդհանրապես, այս իշխանությունների գործողությունները շատերն են արդեն որակում որպես անլուրջ: Հենց միայն առողջապահության նախարարի ծաղրանքը իր թիմակից պատգամավորի հանդեպ և վերջինիս արձագանքը, թե «առողջապահության նախարարն էլ մի քիչ որ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է՝ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը», ինչ ասես արժեն: 

Կամ՝ Կոտայքի մարզպետը Չարենցավանի հետ կապված պարետի որոշում է հրապարակում, հետո ջնջում, թե՝ դա «տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», իսկ պարետատունը հետո հայտարարում է, թե որոշումը չեղյալ է հայտարարվել: Եվ վերջապես, տարօրինակ է, որ վերջին օրերին, անկախ պատճառներից, չեն պահպանվում նոր հիվանդացությունների մասին թվերի հրապարակման ժամկետները, ինչը հազիվ թե իշխանությունների հանդեպ վստահության պաշարն ավելացնի: Մեղմ ասած...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը
Ամենադիտված