35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով


Ենթադրվում է, որ մարդը կարող է ստե՞լ, տվյալներ չտրամադրե՞լ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթում նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց մի նախագիծ, որը հասարակական լայն արձագանք գտավ, քանի որ առնչվում էր քաղաքացիների կատարած հեռախոսային զանգերին և, հետևաբար՝ անձնական կյանքին։

Նախարարի խոսքով՝ և՛ տեղորոշան, և՛ զանգերի կատարման տվյալները մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ այդ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ ձեռնարկել և իրականցնել: Նույնիսկ ԱԺ նախագահը հարցի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ այդ միջոցառումը կարող է ավելորդ լինի այս իրավիճակի համար: Այս միջոցառումը ոչ միայն հասկանալի չէ, ինչպես նկատում է Արարատ Միրզոյանը, այլև կարող է վատ նախադեպ դառնալ, և հետագայում կարող է վնասել պետությանը, ինչպես վնասել են, օրինակ՝ 2008-ից հետո արտակարգ դրության պայմաններում իրականացված մի շարք միջոցառումները, որոնք առնչվել են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Այս միջոցառումը համավարակի դեմ պայքարի շրջանակում քաղաքական հիմնավորում կունենար, եթե նշվեր, որ համավարակի դեմ պայքարում եղել են թերհաշվարկներ, կամ կան զարգացման այսինչ մտավախությունները, որոնց արդյունքում ծագել են կամ կարող են ծագել խնդիրներ, որոնք կարգավորելու համար կիրառվում է այս միջոցառումը։ Առանց քաղաքական գնահատականի այս միջոցառման արդյունավետությունը զրո է։ Օրինակ՝ Հնդկաստանի վարչապետը մի քանի օր առաջ ներողութուն խնդրեց ժողովրդից, որ պանդեմիայի դեմ պայքարում այս-այս հարցերում թերացել են, և խոստացավ՝ այսինչ-այսինչ քայլերով վերացնել սխալները։

Այս նախագիծն իմաստ կունենար այն ենթադրյալ դեպքում, եթե ՀՀ քաղաքացին վախենար իշխանությունների և հանրության պատժից, վախենար, որ տվյալներ տրամադրելով կարող է վնասել իր հետ կապ, կոնտակտ ունեցող մարդկանց։ Եթե տվյալներ տրամադրելու հետ կապված խնդիր կա, ապա իշխանությունները կարող են բացատրել մարդուն, որ այդ տվյալներն անհրաժեշտ են մարդկանց առողջության և կյանքի համար։

Արդյո՞ք կան այդպիսի պացիենտներ կամ մեկուսացվածներ, որոնք չեն տրամադրել պահանջվող տվյալները կամ չեն հասկացել այդ պահանջը։ Եթե կան, ապա նախագծի հիմնավորման մեջ հարկ է նշել, որ պայքարում բախվել են այդ խնդրին։ Իսկ եթե չկան, բայց ենթադրվում է, որ կլինեն մարդիկ, որոնք այս իրավիճակում կարող են ստել, տվյալներ չտրամադրել, գործել առողջության, կյանքի դեմ, ապա այդ ենթադրությունը ոչ միայն հակաքաղաքակրթական է, այլև վիրավորական քաղաքացու համար, որովհետև քաղաքակիրթ երկրում մարդու խոսքին վստահում են։

Թաթուլ Մկրտչյան

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Ամենադիտված