Գրիզմանը նշել է՝ որ համարով է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է փոխել խաղային համարը:
«Ցանկանում եմ հանդես գալ 7 համարի համազգեստով: Ընթացիկ մրցաշրջանում դա անհնար էր, քանի որ երբ 7 համարով հանդես եկող ֆուտբոլիստը հեռացավ թիմից, մրցաշրջանն արդեն սկսված էր»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 130 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբում դժգոհ են Գրիզմանի մրցելույթներից և մտադիր են առաջիկա ամռանը տրանսֆերի հանել նրան: