Սկաուտ. Գրիզմանը երջանիկ չէ «Բարսելոնայում», նա ավելիին է արժանի
ՍպորտՍկաուտ Էրիկ Օլատսը, որը նպաստել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությանը, խոսել է կատալոնական «Բարսելոնայում» 29-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների մասին:
«Շատ տխուր եմ Գրիզմանի համար: Նա գիտակցում է, որ «Բարսելոնայում» առաջատար չէ, սակայն ես գիտեմ, թե նա ինչի է ընդունակ:
Գրիզմանը ոչինչ չի խոսում, նա լուռ աշխատում է և փորձում է բոլորին ցույց տալ իր ունակությունները: Նա, իրոք, ավելիին է արժանի»,- Օլատսի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 130 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբում դժգոհ են Գրիզմանի մրցելույթներից և մտադիր են առաջիկա ամռանը տրանսֆերի հանել նրան: