ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Նեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյան ֆեյսբուքյան էջը գրում է

Ս. թ. մարտի 29-ին տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները.

1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք այն, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կերպով կմեկուսացվեն։ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նույնպես պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Սա՜ է համավարակի տարածումը կանխարգելելու առաջին և հիմնական ճանապարհը։

2. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կան 1 մլն 650 հազար վարկառուներ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։
Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը հետագայում ցույց կտա գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում կան շուրջ 560 հազար սպառողական վարկառուներ, իսկ օրավարձով և ՓՄՁ-ներում աշխատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն սպառողական վարկեր, ապա այսօր պետք է վերացնել այսպես կոչված «սև ցուցակներ» հասկացությունը, քանի որ խնդիրը պարզ գոյատևմանն է վերաբերում։ Սա բոլորս պետք է սառնասրտորեն գիտակցենք։ Հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ։

3. Հայաստանի Հանրապետությունում կան շուրջ 200 հազար օրավարձով աշխատող քաղաքացիներ, որոնց օրական եկամուտը կազմում էր 5-7 հազար դրամ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ 200 հազար ընտանիքներն ունեն լրջագույն սոցիալական՝ նվազագույն կենսաապահովման խնդիր։ Այդ ընտանիքներին ամսական պետք է հատկացնել 70 000 դրամ։Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։

4. Հայաստանում գործում են 67 հազար փոքր և միջին ձեռնարկություններ։ Ներկայումս հակաճգնաժամային հիմնական խնդիրը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը և այդտեղ աշխատողների կենսաապահովումը։ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ոչ թե յուրաքանչուր փոքր կամ միջին ձեռնարկությունն անհատական կարգով հանդիպի բանկային աշխատողների հետ և քննարկի իր խնդիրը, այլ միասնական և արդար մոտեցմամբ, այն է՝ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատողների թվաքանակից ելնելով, յուրաքանչյուր աշխատողին հատկացնել ամսական 70000 դրամ ՝ պետության սուբսիդավորմամբ, մինչև իրավիճակի կարգավորումը։
Հարցը պետք է լուծվի գլոբալ, այլ ոչ թե անհատական անարդյունավետ քննարկումներով։

5. Պետությունը հրատապ պետք է հոգ տանի նաև անապահով ծերերի, հաշմանդամների, անօթևանների, բազմազավակ ընտանիքների և այլ անապահովների մասին՝ տրամադրելով այնքան միջոցներ, որպեսզի ապահովվի նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս այլ օժանդակություն և օգնության միջոցներ մեր վերոնշյալ անապահով քաղաքացիները չունեն։

6. Տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել կորոնավիրուսից և չեն գործում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդներ։ Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդների շրջանակները և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել։

7. Առաջին վեց կետերի իրականացմանը զուգահեռ պետք է արագ ձեռնամուխ լինել տնտեսության մեջ հասցեական և մեծածավալ ֆինանսական հոսքերի ներարկմանը, որպեսզի վերականգնենք արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների հաջորդական շղթան։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պետական բյուջեի միջոցները, խնայողությունները և 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կազմող պահուստները։

Մենք համոզված ենք, որ մեր կողմից առաջադրված այս յոթ ամենաառաջնային քայլերը կփրկեն իրավիճակը։ Մեր առաջադրած քայլերի իրականացումը իրատեսական է նաև, քանի որ դրանց իրականացումը տեղավորվում է բացառապես պետական բյուջեի ծախսերի և պետական միջոցների գնահատված արժեքի շրջանակներում։

ԲՀԿ յոթ քայլերի իրականացումը հիմնավորող հարցերի շուրջ պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով քննարկումների։

ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 11-ի 08։00-ի դրությամբ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց ադրբեջանական «Սաբահ»-ին Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Մինչև 20:00-ն գազ չի լինի
Ամենադիտված