Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին


Պատերազմ «անտեսանելի թշնամու» դեմ. Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կորոնավիրուսի օրերին

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը ս. թ. մարտի 16-ից՝ ուղիղ մեկ ամսով արտակարգ դրության մեջ է՝ նոր կորոնավիրուս (COVID-19) կոչվող համաճարակի բռնկման պատճառով: Վերջին անգամ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարվել է 2008 թ. մարտին՝ ներքաղաքական հայտնի իրադարձություններից հետո, բայց դա լրիվ այլ պատմություն է, ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այդ որոշման իրավաչափությունը, ինչպես հայտնի է, այսօր վիճարկվում է դատարանում:

Ընդհանրապես, ի տարբերություն էթնոքաղաքական կոնֆլիկտներ ունեցող շատ ու շատ ազգերի` հայ հանրության ընկալումները ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ, պատմական հանգամանքների բերումով ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության պատճառով, գլխավորապես կապված են եղել արտաքին թշնամական միջավայրի, արտաքին ռազմական վտանգների, ոչ թե, ասենք, բնական աղետների, ներքին ահաբեկչության կամ առողջապահական խնդիրների հետ: Թեև նման խնդիրների մեր պատմության ընթացքում նույնպես բախվել ենք:

Այսօր, սակայն, հայաստանյան հասարակությունը, Հայաստանի քաղաքացին առերեսվել է մի նոր սպառնալիքի, որը կարող է ոչ պակաս վտանգ լինել թե՛ ազգային անվտանգությանը, թե՛ տնտեսությանը և թե՛ քաղաքացիների առողջությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ շաբաթ, երբ արտակարգ դրության որոշումը դեռ չէր ընդունվել, խոսելով ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի քարոզարշավը շարունակելու նպատակահարմարության հարցի մասին՝ հստակ ընդգծել է, որ «մեզ համար չի կարող լինել որևէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը»:

Ընդհանրապես սա մի նոր մարտհրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Աշխարհի մեծ մասում՝ ներառյալ Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի առաջատար երկրները, հանրային կյանքը մի զգալի չափով կաթվածահար վիճակում է: Վերլուծաբանները դժվարանում են հիշել նման արտառոց վիճակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշեց խոսել ուղիղ տեքստով՝ հայտարարելով, որ «մենք պատերազմի մեջ ենք և պատերազմում ենք անտեսանելի թշնամու դեմ»:

Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ, քաղաքական հեղափոխությունն ընդամենը երկու տարի առաջ վերապրած ու ներքին անկայունությունը դեռ ամբողջությամբ չհաղթահարած, հիմա ստիպված են անցնել այս նոր ու արտառոց փորձության միջով:

Իհարկե, այս նոր «թշնամին», ի տարբերություն արևելքից մեր երկրին սպառնացող հակառակորդի կամ պայմանական «թուրքի», անտեսանելի է ու էլ ավելի անկանխատեսելի, բայց մյուս կողմից՝ արտաքին սպառնալիքներն ու Ադրբեջանի հետ հակամարտությունն էլ ոչ ոք, ցավոք, չի չեղարկել, ու դրանք տեսականորեն պահպանվում են: Մնում է հասկանալ՝ որքանո՞վ են դրանք ներկայիս իրավիճակում իրական, ու համաճարակի պայմաններում կպահպանե՞ն արդյոք հակամարտող կողմերը, հատկապես՝ ադրբեջանական կողմը, մարդասիրության և քաղաքական ջենտլմենության կանոնները: Իհարկե, Ադրբեջանը նույնպես բախվել է կորոնավիրուսի խնդրին, բայց չմոռանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ադրբեջանական զինուժը շատ վտանգավոր ակտիվություն էր ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի տարբեր հատվածներում:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ, «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը, ով շատ լավ գիտի հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունն ու ներկայիս ռազմաքաղաքական իրադրությանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ և ընդհանուր տարածաշրջանում, ասում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության սրացման ռիսկեր միշտ էլ կան, բայց բայց կորոնավիրուսը ոչ մի կերպ չի ազդում դրա վրա:

«Ռիսկերը, որ Ապրիլյան պատերազմն այժմ արդեն կարող է շարունակվել հայ-ադրբեջանական սահմանին, միշտ էլ առկա են՝ առավել ևս, այն նախաձեռնություններից հետո, որոնք 2018 թ. գարնանից ի վեր առաջ է քաշել Հայաստանի վարչապետը և որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, խաչ են քաշում ամբողջ բանակցային գործըթացի վրա: Ինչ վերաբերում է դիվերսիաների և բախումների վտանգին շփման գծում, ապա մենք տեսնում ենք, որ դա արդեն իսկ տեղի է ունենում, և պարբերաբար զոհեր են լինում երկու կողմերից էլ: Պատերազմի վերսկսումը զսպվում է միայն մեկ հարցով՝ իսկ ինչպե՞ս դրան կարձագանքի Ռուսաստանը: Չէ՞ որ հենց Մոսկվայի շնորհիվ դադարեցվեց 2016 թ. ապրիլյան պատերազմը, և միայն դրա վրա է այսօր հիմնված հրադադարը: Իսկ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի ազդում այս իրադրության վրա: Համաճարակը կարող է ազդել միայն մի դեպքում. եթե այն սկսի «հնձել» զինծառայողներին բանակային շարքերում՝ առանց որևէ պատերազմի», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ներկա շրջափուլում հակամարտության զարգացման վրա ազդում է նաև մեկ այլ գործոն՝ Արցախում սպասվող ընտրությունները:

Իսկ հակամարտող երկրների կողմից «ջենտլմենական» համաձայնությունները պահպանելու մասին խոսելն, ըստ Տրոֆիմչուկի, անիմաստ է, քանի որ 25 տարվա անպտուղ բանակցություններից հետո կանոնները հարգելու վրա ոչ ոք հույս չի դնում:

«Իրադրության զարգացման վրա, բնականաբար, ազդում են նաև նավթի գները, որոնք օրըստօրե կրճատում են Հայաստանի գլխավոր հակառակորդի ներուժը: Բոլոր այս գործոնները, ինչպես միշտ է լինում, կարող են հանդիպել մեկ կետում, բայց միայն այն ժամանակ, երբ դրան ոչ ոք չի սպասում», – ավելացրեց փորձագետը:

Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված