Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Տխրությունից սկսումեմ ծիծաղել. Որքան պրիմիտիվ ենք և խղճուկ

Life

Wnews.am-ը գրում է .

Ուղիղ եթերում արված ամուսնության առաջարկի տեսանյութը միանգամից տարածվեց համացանցում, որից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ ՝Լիլիթ-Վահե զույգը դարձավ ամենաքաննարկվողը, նրանք  հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Քիչ չեն քննադատությունները, որոնց  երբեմն բուռն է արձագանքում  Լիլիթը: Եվ, թերևս հենց  համարձակությունը, ինքնավստահությունն ու էմոցիոնալությունը է նրան առանձնացնում մյուսներից:  Լիլիթն ընդունում է իրեն այնպես, ինչպես կա և դուրս է հայկական շոու-բիզնեսի գլամուրային-կեղծ վիճակներից:

Այս անգամ Wnews.am-ի զրուցակիցը  Լիլիթ Մուրադյանն է:   

Ես. Հիշում եմ մանկությունս՝ կամ երգում էի , կամ ստիպում էի, որ բոլոր բարեկամներս  ու հարևանները հավաքվեն և հետևեն իմ թատերական խաղին. ինձ հանդիսատես էր հարկավոր , ով գնահատական կտար ինձ , իսկ ավելի ճիշտ՝ գովեստի խոսքեր կասեր , այդ տարիքում քննադատություններ  չէին ընդունվում իմ կողմից: Մի բան հստակ էր ՝ ես պետք է հայտնվեի հետագայում այն սև արկղի մեջ: Միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում և միշտ իմացել եմ ՝որ ուղղությամբ է պետք մտածել: Իմ մասին խոսել չեմ սիրում, ինքս ինձ նկարագրել՝ նույնպես: Ես մոլորակի վրա ապրող միլիոնավոր մարդկանցից մեկն եմ, ով ուզում է լինել երջանիկ և  հաջողակ, իսկ որքան մեծանում ես, հասկանում, գիտակցում ես, որ երջանկությունը միայն քո գլխում է , ուզում ես լինել երջանիկ, եղիր:

Հեռուստատեսություն. Իմ կյանքի ամենակարևոր փուլն էր . նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դժվարություններ, հաջողություններ, հիասթափություններ, հետաքրքիր հանդիպումներ և վերջապես՝ մեծ սեր: Եթերն ինձ տվեց հնարավորություն ինքնահաստատվելու և կայանալու իբրև մարդ և իբրև անհատականություն: Հիմա ես լիարժեք մարդ եմ և երբեք չեմ լինի կախվածության մեջ ո՛չ մարդկանցից, ո՛չ էլ իրավիճակներից: Հեռուստատեսությունում չկա հաջողության չափանիշ. միշտ էլ գալիս է քեզանից երիտասարդը, ճարպիկը, գեղեցիկը, մնում է չմաղվել և մնալ հարթության վրա, իսկ դրա համար պետք է առաջ գնալ, սովորել և կատարելագործվել, ոչ մի րոպե կանգ չառնել: Ցանկացած հիանալի գաղափար, որ գալիս է քո գլուխը և որոշում ես այն իրականացնել, պետք է հիշել, որ դու ամենևին էլ հանճարեղ չես և դա ինչ որ մեկի գլխում ծագել էր արդեն տարիներ առաջ, մնում է սթափ գնահատել հնարավորությունները և անցնել գործի: Հայտնիություն. Հայտնի լինելու գաղափարը գրավում է միանգամից շատերին. դու կարող ես հայտնի դառնալ մի քանի օրում և հենց նույն այդ եթերն էլ կարող է սպանել քեզ և թողնել կոտրած տաշտակի մոտ, եթե իրականության աչքերին չսովորես նայել: հաղորդավարն աստղ չէ և իրավունք չունի իրեն իբրև այդպիսին ներկայացնել, դու այն միջոցն ես, որը կապում է իրար եթերն ու հեռուստադիտողին, դու չեզոք անձ ես, ում գործն է նյութը, լուրը մատչելի եւ գրագետ հասցնելը հեռուստադիտողին: Հայտնի են դառնում այն մարդիկ, ովքեր բոլորից քիչ են աշխատում, սակայն շատ են երևում, մեր երկրում դա շատ վտանգավոր է , քանի որ մեզանից և ոչ ոք աստղ չէ և մենք բոլորս չափազանց հասանելի ենք  հանրության համար, այնպես որ չպետք է դառնալ վառած դեմք: Ես սիրում եմ իմ գործը , ես սիրում եմ եթերը, ես սիրում եմ այն փաստը, որ կարող եմ օգտակար լինել հազարավոր մարդկանց, ովքեր նայում են ինձ այդ պահին: Ես ապրում եմ նոր գաղափարներով և ոչ մի դեպքում չեմ թողնի իմ Հանրայինը՝ իմ տունը: Սարսափելի եմ նյարդայնանում, երբ իմ մասին հոդվածներ կամ նյութեր տեղադրելուց շեշտում են աստղ բառը, դա ծիծաղելի է և շատ նորմալ է, որ շատ հաճախ նաև զայրույթ է առաջացնում մարդկանց մոտ, աստղերը երկնքում են, իսկ հայտնիները՝ սահմանին կանգնած:  

Ֆեյսբուքյան ակտիվություն. Գիտնականների հետազոտությունները ապացուցել են , որ մարդկանց ամեն պահի տեղադրած շքեղ կյանքը ներկայացնող լուսանկարները 70 % ի մոտ առաջացնում է միայն նախանձ և չարություն, ֆեյսբուքը դա ազատ հարթակ է , որտեղ բոլորը բաց են թողնում իրենց նեգատիվ լիցքերը կամ փորձում են իրենց ֆեյսբուքյան ընկերներին ապացուցել, որ իրենք ունեն շքեղ և հիանալի կյանք: Մենք նույնպես հաճախ դառնում ենք այդ ճահճի մեջ չխորտակվելու փորձեր անողներից մեկը: Ով լայքեց, ով չլայքեց: Հաճախ, Բա Եթե մենք ունենք հեռախոս, ապա գոնե քսան րոպեն մեկ մուտք ենք անում մեր էջ ՝տեսնելու , թե քանի  notification ունենք, մեկ-մեկ էլ տեղեկանում ենք նորություններին և քայլում ենք ժամանակին համընթաց՝ տեղյալ լինելով «ամենակարևոր իրադարձությունից», օրինակ՝ ինչ ներքնազգեստ է այսօր կրել Քիմը, չէ որ առանց դրա մեր օրը օր չէ:

Ոճ.Մեկ-մեկ բռնում եմ ինձ այն մտքի վրա, թե օրվա մեջ որքան շատ եմ մտածում միայն այն մասին, թե ինչը ինչի հետ կարելի է կրել, ինչ կարելի է գնել և որ պետք է անպայման այսօր մի հատ մտնել այն խանութը, պարզապես տեսնելու, թե ինչ նորություն ունեն: Հետաքրքիրն այն է, որ երբ ես մի նոր բան եմ ուզում գնել, սկսում եմ արդարացնել ինքս ինձ և իմ կատարած գնումները՝ ապացուցելով և համոզելով ինձ, թե որքան կարևոր էր այն: Ես սիրում եմ նորաձևությունը, գեղեցիկը և ոճայինը : Չեմ սիրում ուրիշներին խորհուրդներ տալ , թե ով ինչպես պետք է հագնվի, ես սիրում եմ ամեն ինչ փորձել ինքս ինձ վրա: Ես ինձ զգում եմ ինքնավստահ և ուրախ, երբ գիտեմ, որ լավ տեսք ունեմ: Դա նորմալ է և բնորոշ է ցանկացած կնոջ և աղջկա:

Քննադատություններ. Մենք սիրում ենք քննադատել բոլորին, մենք բոլորից խելացի ենք և կյանք տեսած, մոտավորապես այս համոզմունքն ունեն այն մարդիկ, ովքեր չեն ալարում և մի հիմար նկարի տակ պատրաստ են մի տաս նախադասությունից կազմված մեկնաբանություն թողնել: Համացանցի հարթակում ես քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում, բայց կան այլ քննադատություններ և դրանք հնչում են այն մարդանց շուրթերից , որոնց պետք է ականջ դնել, նույնիսկ եթե չես ընդունում, լսիր, հետո միգուցե մի բան վերցնես այդ խոսքերից: Քննադատություն երևույթին ես այնքան էլ դրական չեմ վերաբերում, կարծիք, խորհուրդ՝այո, բայց քննադատելու համար պետք է չափազանց կայացած մարդ լինել, իսկ այդպիսի մարդիկ սովորաբար զբաղված են լինում իրենց գործով: Քննադատություններ սիրող մարդիկ սովորաբար լինում են պարապ և չկայացած: Ավելի լավ է մեզանից յուրաքանչյուրն իր գործն անի: 

Բարդույթներ. Բարդույթներ չունեմ, ունեմ բարդույթներ կապված խառնվածքիս հետ՝ չափազանց զգացմունքային եմ, կարող եմ 5  րոպեների ընթացքում ուրախանալ, տխրել, ժպտալ, արտասվել: Ամեն ինչ շատ խորն եմ ընդունում, հիշաչար չեմ, բայց եթե  ինձ վիրավորել են կամ ցավ են պատճառել, նույնիսկ եթե հարաբերություններս հարթվեն տվյալ մարդու հետ, իմ մեջ միշտ կմնա այն սև կետը: Միակ բանը, որ ինձ օգնում է կյանքս ավելի հեշտ ապրել, դա այն է, որ չկա մեկը, ում նկատմամբ ես լցված լինեմ չարությամբ, նախանձով կամ ատելությամբ: Ես ինքնաբավ եմ և սարսափելի ինքնուրույն: Սիրում եմ կարգ ու կանոն, սիրում եմ ամեն ինչ անեմ ինքս և այն ինչ վերաբերվում է միայն ինձ ու ընտանիքիս, որոշումները կայացնեմ ես: Ես չեմ կարող խաղալ կամ ձևացնել, չնայած դա էլ է պետք իմանալ. եթե ես ուրախ եմ, ուրեմն ուրախ եմ, եթե ինչ որ բան ինձ անհանգստացնում է, պետք է խոսեմ այդ մասին: Սիրում եմ հարմարավետություն ամեն ինչում, չեմ սիրում խանգարել մարդկանց իմ հոգսերով, նույնիսկ՝ հարազատներիս: Ամենից շատ կարևորում եմ իմ ազատությունը ՝ իբրև մարդ և իբրև անհատականություն, ես պետք է իմանամ, որ ազատ եմ որոշումներիս և գործողություններիս մեջ: Ունեմ իմ հստակ դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ և միգուցե հազվադեպ եմ գնում կոմպրոմիսների, բայց կա մի լավ կարգախոս. «Մի ակնկալիր, որ դիմացինդ պետք է մտածի և գործի այնպես, ինչպես դու » և խնդրում եմ, որ ինձ էլ այդպես ընդունեն և չակնկալեն, որ այն, ինչ ճիշտ է իրենց համար, ճիշտ է նաև իմ համար: Ամբիցիաներ. Չեմ կարող չաշխատել, ատում եմ պարապությունը և չեմ սիրում պարապ մարդկանց , ես ինձ լիարժեք եմ զգում, երբ աշխատանքի մեջ եմ: Ամբիցիոզ մարդ չեմ, ամուսնուս  հետ միասին ապագայի հետ կապված մեծ պլաններ ունենք, աշխատանքային բուռն շրջան է մեզ սպասում, բացի այդ ապագան պարգևելու է մեզ այնպիսի նվեր, որ տակնուվրա կանի երկուսիս կյանքն էլ և մենք պատրաստ ենք այդ մեծ փոփոխություններին:  Մնում է միայն փառք տալ Աստծուն և թողնել, որ մեր ապագան լինի նրա ձեռքերում:

Վահեի մասին. Վահեի մասին խոսել դժվարանում են: Առաջինը, ինչ կարող եմ առանձնացնել, իր բարությունն է և բոլորին մշտապես օգնելու և հասնելու անհագ ցանկությունը: Վահեն ընտանիքի լավ զավակ է, ով միշտ պատրաստակամ է: Նա ազնիվ է , հանուն իր հաջողության կամ ինչ որ նպատակի չի կարող գնալ նենգ քայլերի, մի բան, ինչը շատերին է այսօր բնորոշ. դա երկերեսանի լինելն է: Նա իր շրջապատում միշտ սիրված է և սպասված, նրան միշտ շրջապատում  է լավ տրամադրությունը և հումորի լավ զգացողությունը: Վահեն կարող է յուրաքանչյուրին ստիպել, որ իրեն սիրեն և այդպես էլ լինում է սովորաբար: Չեմ ճանաչում մի մարդու, ով կամ անտարբեր է կամ բացասական է տրամադրված նրա նկատմամբ: Ամենից շատ սիրում է, որ իրեն շրջապատող մարդիկ լինեն երջանիկ և խաղաղ: Ինչպես բոլորս, այնպես էլ Վահեն  իր գլխում ունի իր խավարասերներին, ոչ ոք իդեալական չէ, բայց կշեռքի նժարի վրա դնելուց հետո հասկանում ես , որ երջանիկ ես ՝կողքիդ ունենալով իր նման մեկին:   

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին
Ամենադիտված