Տիգրան Ավինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
ՀասարակությունՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի:
Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու #Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաեւ հայկական #պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»։