Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո


Հանրաքվեի իրական տողատակերը.ին­չո՞ւ են իշ­խա­նու­թյուն­ներն իրենց քա­րո­զար­շա­վի մեխն այլ դաշտ տե­ղա­փո­խում

Ուշադրության կենտրոնում

Վերջին շրջանում քաղաքական իրադարձությունների հիմնական առանցքը պտտվում է Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի շուրջ։ Եվ այս խնդիրն այնքան մեծ կարևորություն է ստացել, որ իշխանությունների կողմից ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է նախաձեռնվել, որի օրակարգում միայն գործող ՍԴ դատավորների հեռանալու հարցն է։

Այս դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց իշխանափոխությունից հետո Փաշինյանը ձեռնամուխ չեղավ ՍԴ-ի վերակազմավորմանը, քանի որ այդ ժամանակ իրավիճակն ավելի պատեհ էր, գումարած դրան՝ Փաշինյանի վարկանիշն էլ հասել էր իր գագաթնակետին։

Վերլուծելու դեպքում դժվար չէ հասկանալ, որ սկզբում իշխանությունների մոտ տպավորություն կար, թե ՍԴ դատավորները շատերի նման իշխանափոխությունից հետո պետք է հլու-հնազանդ կատարեն իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ ՍԴ-ն գործում է ինքնուրույն, և եթե հարկ լինի, ապա կասկածի տակ կդնի նաև իշխանական որոշումների սահմանադրականության հարցը։

Իսկ այսպիսի խաղի կանոնները ձեռնտու չեն իշխանություններին, քանի որ վերջիններս նպատակ ունեն պետական կառավարման ամբողջ համակարգը հարմարեցնել իրենց իշխանության պահպանման տրամաբանությանը։ Եվ այս դեպքում կառավարության կամ ԱԺ-ի կողմից ընդունվելիք՝ մեղմ ասած վիճահարույց որոշումների կյանքի կոչման խնդիրը հարցականի տակ է դրվում, քանի որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող տարրեր կարող է գտնել և չեղարկել դրանք։ 

Այսպես, օրինակ՝ դեռևս օրենքի ուժ չեն ստացել Քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ արդեն ընդունած օրենքները, որոնք ՀՀ նախագահն ուղարկել է ՍԴ։ Խնդիրն այն է, որ բանկային գաղտնիքի մասին այս օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալի և կասկածյալի մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ՝ դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։  

Եվ պատահական չէ, որ մեծ թվով մասնագետներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ բարձրաձայնում են, որ իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փաթեթը հակասում է Սահմանադրությանը, և այն իրականում որպես քաղաքական ճնշամիջոց օգտագործվելու նպատակ է հետապնդում։ Եթե ՍԴ դատավորները լինեին իշխանության կամակատարները, ապա որևէ խնդիր չէր առաջանա այս հակասահմանդրական օրենքները կյանքի կոչելու հարցում։ Մյուս հարցը վերաբերում է ամենավտանգավոր թեմաներից մեկին՝ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացմանը։

Խնդիրն այն է, որ այդ կոնվենցիան վավերացնելու իշխանության մտադրությունները բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի այն ուժի մեջ դնել, քանի որ դեռևս պետք է քննարկվի դրա՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Իսկ ներկայիս Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի որպես Սահմանադրությանը հակասող, և դրանով հարցը կփակվի։ Առավել ևս, որ իրավաբանների ակնհայտ մեծամասնությունը վստահ է, որ գործ ունենք իսկապես հակասահմանադրական տարրեր պարունակող փաստաթղթի հետ:

Կարճ ասած՝ գործող ՍԴ-ն իր կազմով շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման ճանապարհին։ Ու նաև դրա համար են իշխանությունները նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որպեսզի, փոխելով ՍԴ դատավորների կազմը, կարողանան բացել նաև Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման ճանապարհը։

Եվ նույնիսկ իշխանավորներից շատերը չեն էլ թաքցնում իրենց իրական մտադրությունները։ Այս համատեքստում պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելը, նշել է. «Նպատակահարմար է։ 

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնաս կկրեր ՀՀ-ն նման ձևով գործող ՍԴ-ի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն ընտրությունների, որոշումներն ընտրություններից հետո տեղի ունեցած, այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են և այլն, և այլն» (մեջբերումը բառացի է-խմբ.)։ Ճիշտ է, հետո Սիմոնյանը պահանջում էր հերքել այն հրապարակումները, ուր նշված էր, թե ինքը նկատի է ունեցել Ստամբուլ յան կոնվենցիան, սակայն իրականությունը դրանից չի փոխվում: Գուցե հենց այդ կոնվենցիան չի նկատի ունեցել նա, սակայն եթե հակասահամանադրականության խնդիր չկա որևէ պայմանագրում, կամ եթե վստահ են, որ հետագա ընտրություններն ազնիվ են լինելու, ինչո՞ւ են այսքան սարսափած ոչ կամակատար ՍԴ-ից:

Արդեն հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՍԴ-ն վերակազմավորելու իրենց իրական մտադրությունները հանրության համար ակնհայտ չդառնան։ Դրա համար էլ իշխանությունները իրենց քարոզչության հիմնական մեխը տեղափոխում են այլ դաշտ՝ սոցիալական և տնտեսական ոլորտներ, որ եթե քաղաքացիները հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկեն, ապա տնտեսական հեղափոխությունը նոր թափ կստանա, մարդկանց սոցիալական դրությունը կբարելավվի, կվերականգնվի սոցիալական արդարությունը և այլն։ Եվ պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանը իր էջում նկարներ էր տարածել, որոնցում պատկերված էր «այո»-ի դեպքում՝ ճանապարհները բարեկարգված են, իսկ «ոչ»-ի դեպքում՝ քանդված վիճակում են գտնվում։

Ու այս համատեքստում ոչ ոք չի խոսում այն մասին, որ հանրաքվեի ժամանակ «այո» ասելով՝ քաղաքացիները անուղղակիորեն կողմ են արտահայտվում իշխանական կամայական օրենսդրական նախաձեռնություններին և վիճահարույց պարտավորությունների, այդ թվում՝ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացմանը։ Ճիշտ է՝ իրականության նման ընկալումը չի բխում իշխանության շահերից, քանի որ այդ դեպքում քաղաքացիների մեծամասնությունը կմերժի սահմանադրական փոփոխությունը, բայց և շատ կարևոր է, որ հանրաքվեի անցկացումից հետո մարդիկ իրենց խաբված չզգան, ինչպես զգում են իշխանափոխությունից հետո։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանԿարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանԱրդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանԴուբայում կրկին պայթյուն է որոտացելԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանԹուրքիայում խոցված հրթիռները արձակել է երրորդ կողմը․ Իրանի դեսպանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան Սեր, գաղտնիք, գայթակղություն և վտանգ. «Կապույտ մորուքը» բեմ բարձրացավ Երգի պետական թատրոնում Թաց ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն առաջիկայում Թբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըԹրամփն ինքը կորոշի Իրանի դեմ գործողության ժամկետները. Հեգսեթ Իրանի բալիuտիկ hրթիռների արտադրության ողջ պոտենցիալը nչնչացված է. Հեգսեթ Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Վահագն Պապյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Ո՞ր բուժաշխատողների աշխատավարձն է բարձրացել Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը 1/8 եզրափակչի առաջին խաղերից հետո Վթարներ «Առինջ Մոլ»-ի մոտ, վիրավորներ կանԴո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանՄեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը
Ամենադիտված