Ֆրանսիացի պատգամավորի մոտ կորոնավիրուս են ախտորոշել
HeaderՖրանսիայում SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուս են հայտնաբերել Ազգային ասամբլեայի (խորհրդարան) պատգամավորի մոտ, նրան ծանր վիճակով հոսպիտալացրել են Մյուլուզ քաղաքում, հայտնել է France Bleu ռադիոն:
Խոսքը 68-ամյա Ժան-Լյուկ Ռեյցերի մասին, որը Էլզաս մարզից ներկայացնում է «Հանրապետականներ» կուսակցությանը: Նա խորհրդարանի նիստերին չէր ներկայանում փետրվարի 25-ից:
Դրանից բացի, վարակն ախտորոշվել է խորհրդարանական ճաշարանի աշխատակցի մոտ, նա տնային կարանտինի մեջ է:
Վերջին տեղեկություններով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 423-ի, նրանցից 23 պացիենտ ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են: Մահացել են 6 տղամարդ եւ մեկ կին, մահացածների մեծ մասը 80-ն անց էին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հրաժարվել է ձեռքսեղմումներից կորոնավիրուսով չվարակվելու համար: