Կորոնավիրուսի կասկածանքով տղամարդը փախել է հիվանդանոցից
HeaderԴոմոդեդովո քաղաքում (Մոսկվայի մարզ, Ռուսաստան), տղամարդը, ով վերադարձել էր Իտալիայից եւ կոոռնավիրուսի ախտանիշներ ուներ, փախել է հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով բժշկական շրջանակներում աղբյուրին:
Գործակալության տվյալներով` 31-ամյա տղամարդը Հռոմից վերադառնալուց անմիջապես հետո հոսպիտալացվել էր շնչառական հիվանդության ախտանիշներով: Փախուստից հետո նրան բերման են ենթարկել եւ վերադարձրել են բժշկական հաստատություն: Ըստ «112»Telegram ալիքի, տղամարդու անունը Վլադիմիր Վորոնիցին է:
Հիշեցնենք, որ աշխարհում COVID-19 կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 3203-ի: Վարակված է 93 160 մարդ, 50 969-ն առողջացել է: 6771 հիվանդ այժմ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է. դա բոլոր ակտիվ դեպքերի 17 տոկոսն է: Եվս 32.217 մարդ (ակտիվ դեպքերի 83 տոկոսը) թեպետ վարակված է, բայց իրեն լավ է զգում: