«Իմ պատկերացմամբ համայնքների խոշորացումը սխալ է». Գագիկ Ծառուկյան
ՀասարակությունԻմ պատկերացմամբ համայնքների խոշորացումը սխալ է, որովհետեւ պատկերացրեք, գյուղը 50 կմ հեռու է, մի հատ թղթի համար, մի հատ դիմումի համար գնալը մեծ պրոբլեմ է լինելու: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով, գյուղը պահպանելու վրա մեծ ուշադրություն պետք է դարձնել. «Ժողովրդին կերակրողը գյուղացին է, գյուղն է, սահման պահողը գյուղն է: Եթե գյուղացին այդ տարածքները թողեց գնաց, դու չես կարող մարդ տանել, բնակեցնել այնտեղ: Դրա համար այդ գոտիներում մարդկանց պետք է դոտացիաներ տրվեն, ինչ անհրաժեշտ է՝ սարքվի, որ մարդիկ իմանան գոնե, թե ինչի են սահմանի վրա ապրում»,-ասաց Ծառուկյանը: