«Լոռի»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
ՍպորտՎանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամը հեռացել է ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» ֆուտբոլային ակումբը և Խուլիան Մենդոսան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: Այժմ բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում գրանցել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Ոչ մի միավոր չունի «Երևան»-ը: