Սիրիայում 33 զոհից հետո Թուրքիան գաղթականների համար բացել է սահմանները դեպի Եվրոպա
HeaderՍիրիայի Իդլիբում սիրիական կառավարական զորքերի ավիահարվածների հետեւանքով սպանված 33 թուրք զինվորականի լուրից հետո թուրքական իշխանությունները որոշել են բացել գաղթականների համար դեպի Եվրոպա սահմանները։
Թուրքական TRT–ի տեսանյութում տեսնում ենք, որ հարյուրավոր գաղթականները անտառներով, դաշտերով շարժվում են Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմաններ։
Թուրքիան իր այս քայլը բացատրում է Սիրիայում Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի անտարբերությամբ։