Ադամյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի հաջորդ հատվածը
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա:
Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Ադամյանը, մասնավորապես, ասել է. «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ»:
Ադամյանը վիրահատվել էր նախօրեին: Նա վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Մինչ այս մասնակցել է 16 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: