Արտակ Դաշյանը «Ուրարտու»-ից տեղափոխվել է արտասահմանյան ակումբ
Սպորտ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի արտասահմանում: Առաջիկա օրերին հայտնի կդառնա 30-ամյա կիսապաշտպանի նոր ակումբի անունը։
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Արտակ Դաշյանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել հայկական ու արտասահմանյան մի շարք ակումբներում։ Հարազատ թիմ էր վերադարձել նախորդ ամռանը։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա կիսապաշտպանը անցկացրել էր 3 հանդիպում։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտուի» ողջ անձնակազմին միասին անցկացրած ժամանակահատվածի համար։ «Ուրարտուն» ինձ համար ավելին է, քան պարզապես ակումբ, այստեղ եմ որպես ֆուտբոլիստ ձևավորվել ու կայացել։ Հիմա իմ կարիերայում սկսվում է նոր փուլ։ Ինձ նոր մարտահրավեր է սպասում, պետք է ամեն ինչ անեմ՝ պատվով հանդես գալու համար»,-ասել է ֆուտբոլիստը: