Երեւանում կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատը (ուղիղ)
HeaderԵրևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 25-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ այս փուլում քննարկվում է նախկին նախագահի փաստաբանների` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը: Մասնավորապես, փաստաբանները պնդում են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անթույլատրելիությունը, քանի որ հոդվածը ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց եւ չի կարող հետադարձ ուժ ունենալ: Հատկապես հաշվի առնելով «յոթի գործի» նախադեպը: Ավելի վաղ, նմանատիպ միջնորդություններ էին ներկայացվել նաեւ այլ ամբաստանյալների փաստաբանների կողմից:
Նախորդ հանդիպումը չէր կայացել թարգմանչի բացակայության պատճառով: