Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


Կոմերսանտի «զոնդաժը» Մյունխենում՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ․ Ալիևը հավատարմություն հայտնեց, Փաշինյանը շրջանցեց

Ուշադրության կենտրոնում

«Վարչապետը շրջանցեց «Կոմերսանտի» թղթակցի հարցը և ըստ էության՝ չպատասխանեց դրան։ Միայն Ալիևը հերթական անգամ իր հավատարմությունը հայտնեց ռուսական պլանին։ Բայց ակնհայտ է, որ իր շրջանցելով՝ Փաշինյանը հասկացնել տվեց, որ ինքը չի պատրաստվում շարունակել բանակցությունները այդ կետից, և տեղում շեշտեց, որ հիմնախնդրի կարգավորման ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման փնտրտուքն է»։

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ  միջև կազմակերպված բաց քննարկումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ, անշուշտ, շատ հետաքրքիր էր, ուշագրավ, այն մեծ աժիոտաժ առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային մամուլում՝ իր հետ առաջ բերելով մի շարք հարցեր, ենթադրություններ, դատողություններ։ Իհարկե, հատկապես Ալիևի ջանքերով քննարկումը արագ վերածվեց պատմաքաղաքական բանավեճի Արցախին և հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող պատմական փաստերի և ադրբեջանական կողմի կեղծ տեսությունների շուրջ։ Պատմությունն, իհարկե, շատ կարևոր է, ու ցանկացած էթնոքաղաքական կոնֆլիկտի, այդ թվում Արցախյան հակամարտության պարագայում պատմաքաղաքական բաղադրիչը մեծ կարևորություն ունի։ Եվ այս իմաստով տեղի ունեցածը ինչ-որ տեղ բնական էր։ Ինչպե՞ս էր պատասխանում Փաշինյանը Ալիևի ագրեսիվ հարձակումներին, որքանո՞վ կարողացավ հակադարձել, ի՞նչ ասաց ու ի՞նչ մոռացավ ասել՝ դրա մասին շատ է գրվել ու խոսվել։

Խնդիրն այն է, որ այս վեճը ստվերեց հակամարտության կարգավորմանը վերաբերող ավելի առարկայական ու գործնական հարցերի քննարկումը։ Թեև որոշակի դիրքորոշումներ, մոտեցումներ երկու առաջնորդները, այնուամենայնիվ, հասցրեցին ներկայացնել։ Ալիևն իր խոսքում փորձում էր համոզել, ապացուցել, որ միակ ճիշտ ճանապարհը հիմնախնդրի փուլային կարգավորումն է` նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, ադրբեջանցի փախստականների վերադառնում են նշված տարածքներ, կարգավորվում են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, իսկ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է անհայտ ժամկետով։ Ընդ որում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ալիևը հստակ հասկացնում է, որ իրենց դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պիտի լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», այսինքն՝ իրենց ցանկալի տարբերակով։

 

Վարչապետ Փաշինյանն էլ, բնականաբար, սրան ի պատասխան ընդգծում էր այդ տարբերակի անընդունելիությունը, հիշեցնում էր Շահումյանի շրջանի բռնազավթման ու հայաթափման մասին, շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ չի եղել և ինքնորոշվել ու դուրս է եկել ԽՍՀՄ կազմից՝ ճիշտ այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանական ԽՍՀ-ն։ Ավելացնում էր, որ եթե ադրբեջանական կողմը փորձում է համոզել, թե իր առաջարկած տարբերակով հարցը լուծելուց կշահեն բոլոր կողմերը, այսինքն՝ եթե Լեռնային Ղարաբաղը մտնի Ադրբեջանի կազմի մեջ՝ Բաքուն կապահովի արցախահայության անվտանգությունն ու գոյությունը իր հայրենի հողում, ապա բոլորն էլ հիշում են, որ Նախիջևանն էլ է ժամանակին ինքնավար հանրապետության կարգավիճակով կցվել Ադրբեջանին, այնտեղ էլ ահռելի քանակությամբ հայկական բնակչություն է եղել, բայց այսօր Նախիջևանում գեթ մեկ հայ չի ապրում։

Հենց այս մթնոլորտում մյունխենյան քննարկման վարող Սելեստա Վալանդերից հարցի իրավունք խնդրեց ռուսաստան «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Ելենա Չեռնենկոն ու իր հարցում հիշեցրեց ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը՝ «կարգավիճակի հարցը թողնել հետոյին»՝ փորձելով գտնել «միջանկյալ լուծում», այսինքն՝ «անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն», օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջաններում ՄԻՋԱՆՑՔ ստեղծելու հետ կապված»։

«Տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն միջանկյալ մի լուծման, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյին և այլ հարցերը այս փուլում կլուծի», – հարցրեց «Կոմերսանտի» լրագրողը։

Ալիևը պատասխանեց․ «Այո՛, ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Այդ առաջարկը լրջորեն դիտարկվեց Ադրբեջանի կողմից։ Ընդհանուր առմամբ, մենք տվել ենք մեր համաձայնությունը դրան։ Դա ամենաողջամիտ մոտեցումն է։ Մեզ պարզ է, որ պետք է փուլերով լուծենք այս հակամարտությունը, մենք չենք կարող միանգամից մեկ օրում լուծել»։

Նշենք, որ ռուսական «Կոմերսանտը» բավական սերտ կապեր ունի ոչ միայն Կրեմլի, այլև Բաքվի հետ ու հաճախ է Ադրբեջանի օգտին ինֆորմացիոն արտահոսքեր իրականացնում։ Ի դեպ, մամուլին քաջ հայտնի «Լավրովի պլանի»՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի մանրամասները առաջին անգամ հրապարակվել են հենց «Կոմերսանտ» թերթում 2015 թ․ նոյեմբերին՝ «Լեռնային Ղարաբաղին միացնում են մաքոքային դիվանագիտություն» վերտառությամբ հոդվածում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

– Պարոն Սաֆարյան, ի՞նչ առաջարկի մասին է խոսքը Ձեր կարծիքով։ Ռուսաստանի ո՞ր առաջարկի մասին է խոսքը։

– Խոսքը վերաբերում է «Լավրովի պլանին», որը ներկայացվել է 2013 թվականից հետո, երբ Կազանյան բանակցությունները ավարտվեցին Ադրբեջանի մերժումով, որից հետո առաջ եկավ, այսպես կոչված, ռուսական պլանը կամ «Լավրովյան պլանը»։ Որպես աշխատանքային փաստաթուղթ այն, իհարկե, երբևիցէ չի հրապարակվել որևէ ձևով, բայց նույն «Կոմերսանտ» արտահոսք էր տվել, ընդ որում՝ հենց այն ժամանակ, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանում էր տարածաշրջան։ Դա 2015 թ․ աշնանն էր։ Եվ հետաքրքիրն այն է, որ 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո ռուսական կողմն ինքը ստիպված հերքեց «Լավրովյան պլանի» գոյությունը։ Դա արել է դեկտեմբերին, հունվարին, մայիսին և հոկտեմբերին։ Առնվազն 4 անգամ հերքվել է, որ ռուսական ծրագիր է եղել։

Անկեղծ ասած՝ ես ուրախ եմ, որ վարչապետը շրջանցեց այդ հարցը և ըստ էության՝ չպատասխանեց դրան։ Միայն Ալիևը հերթական անգամ իր հավատարմությունը հայտնեց ռուսական պլանին։ Բայց ակնհայտ է, որ իր շրջանցելով՝ Փաշինյանը հասկացնել տվեց, որ ինքը չի պատրաստվում շարունակել բանակցությունները այդ կետից, և տեղում շեշտեց, որ հիմնախնդրի կարգավորման ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծման փնտրտուքն է։

Իսկ ռուսական կողմն ակնհայտորեն փորձում է հասկանալ, թե որքանով է Հայաստանի նոր կառավարությունը շարունակելու նախկին իշխանությունների գիծը։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, նախկին վարչակարգի ներկայացուցիչները փորձում են նրանից կորզել այդ բանաձևը, որն ընկած էր ռուսական պլանի հիմքում։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են ցույց տալ, թե իբր Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման հայեցակարգ չունի, և փորձել են սադրել, որ նա հնչեցնի այդ նույն բանաձևը և գա Սերժ Սարգսյանի «ռելսերի» վրա, ինչը Փաշինյանը չի արել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արեց Մյունխենում։ Այս առումով շատ տարօրինակ է դառնում Հայաստանի նորօրյա ընդդիմադիրների և ռուսական կողմի ընդհանուր պահվածքը։ Ես չգիտեմ, թե ով ում է թելադրում, բայց ակնհայտ է, որ նրանք միմյանց հետ կապ ունեն։

– Որքան հիշում եմ՝ «միջանկյալ լուծում» գտնելու սկզբունքը Կազանի փաստաթղթում էլ կար։ Հիմա Կազանի՞ մասին է խոսքը, թե՞ «Լավրովի պլանի»։  Ի՞նչ տարբերություն կա դրանց միջև։

–  «Լավրովյան պլանը» մի փոքր այլ է, քան «Կազանը»։ «Լավրովյան պլանի» էությունը կայանում է ռուս-բելառուսական խաղաղապահներ տեղակայելու և կարգավիճակի հարցն ընդհանրապես անորոշության թողնելու մեջ։ Կազանյան փաստաթուղթը, որը հպարտորեն մեջբերում է Սերժ Սարգսյանը, ոչ միայն առաջարկում էր 5-7 շրջանների վերադարձ, այլև ենթադրում էր հանրաքվե, կամարտահայտություն նախկին ԼՂԻՄ-ի տարածքում կարգավիճակի վերաբերյալ։ Իսկ «Լավրովյան պլանը» ակնհայտորեն դա չի ենթադրում։ Էական տարբերությունը այս երկու դետալներն են։ Փաստացի «Լավրովյան պլանը» չի կարգավորում հակամարտությունը։ Այն լուծում չի առաջարկում, դրանով ընդամենը վերաֆորմատավորվում է ստատուս-քվոն՝ նոր տարածքային իրողություններով։ Դա լուծում չէ։ Դա աբխազացնում ու հարավօսականացնում է ղարաբաղյան հակամարտությունը։ Ոչ ավելին։

– Արդյո՞ք դա նշանակում է վերադարձ 1988-ի ստատուս-քվոյին, երբ այնտեղ կային սովետական, ռուսական զորքեր։

– Այո՛, միանշանակ։ Դա վերադարձ էր 1988 թվականին։

– Այսինքն՝ զորքերի տեղակայում, փախստականների վերադարձ․․․

– Դա ենթադրվում էր նշված 5-7 շրջաններում, որտեղ տեղակայված կլինեին հենց ռուս-բելառուսական խաղաղապահները։

– Կարծում եք՝ «Կոմերսանտի» թղթակցի կողմից նման հարց բարձրացնելը պատահակա՞ն էր, թե՞ համաձայնեցված էր Ադրբեջանի հետ։

– Կարծում եմ՝ ոչ թե Ադրբեջանի հետ համաձայնեցված էր, այլ ուղղակի Ռուսաստանի ԱԳՆ-ի ցանկությունն էր հնչեցնել այդ հարցը։

– Ստուգել կողմերի տրամադրությունները։

– Այո՛, ստուգել, հետախուզել կողմերին՝ որքանո՞վ են նրանք պատրաստ կրկին անցնել ռուսական հովանու ներքո տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ձևաչափին։

– Բայց այդ բանակցությունները կա՞ն Ձեր կարծիքով։

– Այդ բանակցությունները չկան։ Եվ տեսեք, Մյունխենի անվտանգության կոնֆերանսից էլ իրենք ակնհայտորեն գոհ չէին։ Ուշադրություն դարձրեք ռուս քաղաքագետներից որոշների՝ հիստերիայի հասնող արձագանքին։ Իրենք հասկանում են, որ ակնհայտորեն Մյունխենը, ԺնևըՎիեննան և մյուս հանդիպումները տեղ չեն թողնում ռուսական սեպարատ գծի համար և դրանից ուրախ չեն, որովհետև Արևմուտքն ակնհայտորեն թույլ չի տալիս, որ գործընթացը շեղվի Մինսկի խմբի ձևաչափից՝ ինչպես որ դա թույլ էին տվել, ցավոք սրտի, 2008 թվականին։ Եվ այժմ ակնհայտորեն այդ հետախուզումն էր կատարվում՝ կողմերը պատրա՞ստ են վերադառնալ նախկին ձևաչափին։ Եվ պարզ է, որ նրանց չի ոգևորում այն փաստը, որ Հայաստանը ցույց չի տալիս այդպիսի շահագրգռություններ։

– Բայց Մամեդյարովը նախորդ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ բանակցությունների սեղանին Ռուսաստանի 2016 թ․առաջարկներն են։ Այսինքն՝ նա ստո՞ւմ է։

– Այո՛․․․ Կարծում եմ՝ Մյունխենում ակնհայտ դարձավ, որ, ըստ էության, բովանդակային քննարկումներ չկան։ Բովանդակային քննարկումներ չեն կարող տեղի ունենալ, եթե հրապարակավ մենք տեսնում ենք բացարձակապես հակադիր դիրքորոշումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա նշանակում է, որ հակամարտության կարգավորման հիմնարար խնդիրները չեն քննարկվում։ Մամեդյարովի հայտարարությունները կամ նույն Չավուշօղլուի հայտարարությունը՝ 2020 թվականին ղարաբաղյան խնդիրը օրակարգային դարձնելու, Ռուսաստանի հետ համատեղ լուծելու պատրաստակամության մասին ընդամենը ուղերձներ են Ռուսաստանին, որ Մոսկվան կունենա Ադրբեջանի և Թուրքիայի աջակցությունը պրոցեսը Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից դուրս հանելու հարցում։ Բայց այստեղ շատ կարևոր է Հայաստանի քաղած դասը և Արևմուտքի քաղած դասը։ Եվ վերջին շրջանում արված հայտարարությունները, մասնավորապես՝ Ժնևում երկուսուկես օր տևած բանակցություններն ու ծավալուն փաստաթուղթը, ցույց են տալիս, որ Մինսկի խումբը պրոցեսն իր ձեռքից բաց թողնելու մտադրություն չունի։

– «Լավրովի պլանը» հեռանկարային համարո՞ւմ եք։

– Ո՛չ, ես «Լավրովի պլանը» հեռանկարային չեմ համարում։ Այս ծրագիրը ոչ այն է՝ կա, ոչ այն է՝ չկա։ Ռուսաստանի համար այդ պլանը առաջ մղելը նոր բարդությունների է հանդիպում 2016 թ․ Ապրիլյան պատերազմից և հատկապես 2018 թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և այս կտրվածքով պատահական չէ, որ նրանք մնացել են ընդամենը լրագրողի մակարդակով «զոնդաժ» անելու հույսին։

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին»
Ամենադիտված