«Aeroflot Open 2020»-ի երրորդ տուրում հաղթեց միայն Հայկ Մարտիրոսյանը
ՍպորտՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայի «Aeroflot Open 2020» մրցաշարում:
Մրցաշարի A ենթախմբում անսպասելի պարտություն կրեցին Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը: Հաղթանակ տոնեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
B ենթախմբում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Աննա Սարգսյանը գերազանցեցին մրցակիցներին: Էլինա Դանիելյանը պարտվեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:
Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: