Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչները գոհ են Եվրոպայի առաջնության արդյունքներից
Ուշադրության կենտրոնումԱզատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյան, ամփոփեց Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքները:
«Մենք ունեցանք մեկ բրոնզե մեդալ` Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ մյուս մարզիկներն էլ մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Մարզիկներ ունեինք, որոնք առաջին անգամն են մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Հոգեբանորեն, սակայն, պատրաստ էինք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը: Վերջինիս խոսքով` Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Արսեն Հարությունյանը մասնագիտական աճ է գրանցել և հիմա ըմբիշն առավել քիչ միավորներ է տալիս մրցակիցներին:
Ընտրանու մարզիչ Էդգար Ենոքյանը փաստեց, որ ազատ ոճային ըմբիշները այս մրցաշարից հետո արդեն իսկ գիտակցում են, որ այլ մարզիկներից թույլ չեն և թիմային ոգի է ձևավորվում: