McDonald’s-ին կասկածում են 1 մլրդ եվրոյի հարկերից խուսափելու մեջ
Life1in.am-ը գրում է.
Եվրամիությունը անցկացնում է հետաքննություն՝ կապված ամերիկյան McDonald ընկերության 1 մլրդ եվրոյի հարկերից ենթադրյալ խուսափելու մասին հայտարարությունների հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է թերթը, ռեստորանային ցանցին կասկածում են այն բանում, որ այն օգտագործել է ոչ միանշանակ «սողանցքը» Լյուքսեմբուրգի միջոցով: Այս մասին հայտարարել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգարետ Վեստագերը:
Վեստագերի խոսքով՝ ինքը ուսումնասիրում է արհմիությունների հայտարարությունը, որի համաձայն՝ McDonald’s-ը 2009 ու 2013 թվականների ժամանակահատվածում վճարել է ընդամենը 16 մլն եվրո:
Նշվում է, որ ընկերությունը ուղարկել է գումարը Լյուքսեմբուրգում տեղակայված իրեն ենթակա կառույցին:
McDonald’s-ի մամլո քարտուղար Հայդի Բարքերը հրաժարվել է մեկնաբանություններից: