Չինաստանում մահապատժի են ենթարկում կորոնավիրուսով դիտավորյալ վարակվելու համար (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումՉինաստանում մահապատիժ այսուհետ սպառնում է ոչ միայն կոռուպցիոն դրսևումների դեպքում, այլև՝ կեղծված բժշկական արտադրանքի և վաճառքի համար։ Այս մասին հաղորդել է Պեկինի ժողովրդական դատարանը։
Ինչպես տեղեկացնում է ntv.ru-ն, քննության տակ են առնվում այն հիվանդները, որոնք խախտում են կարանտինը կամ հրաժարվում են բուժումից։ Մաքսիմալ պատժի կենթարկվեն նրանք, որոնց պահվածքի պատճառով վիրուսի տարածում տեղի ունենա։
Չինաստանում կարանտին են անցնում անգամ փողերը․ դրանք ախտահանվում են և 14 օր մնում կարանտինում։
Միևնույն ժամանակ, Չինաստանի պաշտոնյաներն ասում են, որ շուտով իրենց երկիրը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը։ Չինաստանի բժշկական մարմինների վերջին վիճակագրությունը հետևյալն է․ հիվանդությունը հաստատվել է 68.5 հազար մարդու մոտ, մահացել է 1665-ը, բուժվել է 9.5 հազ. մարդ։