ԱՀԿ-ում հնարավոր են համարել նոր կորոնավիրուսով աշխարհի բնակիչների երկու երրորդի վարակումը
Ուշադրության կենտրոնումԱնբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը: Այս ենթադրությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից խորհրդական Այրու Լոնջինին:
Կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ եւ դրա սահմաններից դուրս, ասել է փորձագետը, որի խոսքը մեջբերում է Բլումբերգ գործակալությունը:
Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում է եւս երկու կամ երեք մարդու: Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը, ասել Է Լոնջինին, որը նաեւ գլխավորում է Ֆլորիդայի համալսարանի Վարակիչ հիվանդությունների վիճակագրության կենտրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: