Իրանում առնվազն յոթ մարդ է զոհվել ձյան տեղումների հետևանքով
ՄիջազգայինԱռնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսի Գիլանի նահանգում ձյան տեղումների հարուցած պատահարների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Իրանի YJC նորությունների պորտալը՝ վկայակոչելով բժիշկներին։
«Ձյան տեղումների եւ ձնահյուսի հետեւանքով այս պահի դրությամբ զոհվել է յոթ մարդ, որոնցից հինգը՝ Ռուդբարում սողանքի հետեւանքով, եւս երկուսը Ռեշտում բարձրությունից ընկնելու եւ տանիքի փլվելու պատճառով»,- պորտալին հայտնել է երկրի շտապ օգնության ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին: