25 տարեկանում մահացել է «Իմ անտանելի դայակի» ֆիլմի աստղը
Ուշադրության կենտրոնում25 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ռաֆայել Քոուլմենը: Այդ մասին Twitter-ում հայտնել է նրա մայրը՝ Լիզ Ջենսենը:
Քոուլմենի մահվան մասին Facebook-ում նաեւ հայտնել է նրա խորթ հայրը՝ Քարստեն Ջենսենը: Մահվանից առաջ նա առողջական խնդիրներ չի ունեցել: Մանրամասներն առայժմ չեն հայտնում:
Ռաֆայել Քոուլմենն 9 տարեկանում խաղացել Է գլխավոր դերերից մեկը «Իմ անտանելի դայակը» ֆանտաստիկ կատակերգությունում: Կինոնկարն էկրան Է բարձրացել 2005 թվականին: 2009-ին նա նաեւ նկարահանվել է «Չորրորդ տեսակ» ժապավենում Միլա Յովովիչի հետ եւ «Այն ապրում է» սարսափ ֆիլմում:
Քոուլմենը կենդանաբանություն Է ուսանել Մանչեստրի համալսարանում: Բուհն ավարտելուց հետո նա զբաղվել է Էկոակտիվիզմով եւ անդամագրվել Extinction Rebellion («Ըմբոստացում բնաջնջման դեմ») շարժմանը: