«Ռոմա»-ն չի գնի Մխիթարյանի տրանսֆերը
Ուշադրության կենտրոնումԻտալական «Ռոմա»-ն չի պատրաստվում «Արսենալ»-ից գնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: «Ռոմա»-ն չի ցանկանում 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո: «Արսենալ»-ն էլ Մխիթարյանին չի տեսնում իր կազմում, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը պետք է միանա մեկ այլ` երրորդ ակումբի:
Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմա» կազմում անցկացրել է 10 խաղ, խփել 4 գնդակ: