ՄԻՊ-ն աջակցել է, որ քաղաքացու ուսումնառության 5 տարիները հաշվառվեն աշխատանքային ստաժում
HeaderՔաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում, սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։
Դիմումատուն հայտնել է, որ կենսաթոշակային մարմինը տեխնիկումում սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվարկել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ:
Տեխնիկումի (ներկայումս՝ քոլեջ) տնօրենի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ցերեկային ուսուցմամբ սովորած լինելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվել է քաղաքացուն, ով տեղեկանքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Արդյունքում քաղաքացու ուսումնական 5 տարիները հաշվառվել են աշխատանքային ստաժում: