Յուրաքանչյուր հայի համար սուրբ համարվող այս գիրքը ամենամնայուն և թանկարժեք գիրքն է մեզ համար:
Կան զարմանալի և շատ տարբեր հրաշքներ, կապված այս գրքի հետ:
Մարդկանց մի մասն իր կյանքում տեղի ունեցած հրաշքները հաճախակի կապում է հենց այս գրքի հետ:

Եվ իհարկե կան մարդիկ էլ, որոնք որ «Նարեկ» ընթերցելով են միայն լավացել:
Սա այն զարմանահրաշ երևույթներից է, որ մարդկանց կյանքում ունեցել է մեծ ազդեցություն:
Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք է կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ:
Այլ կերպ ասած՝ պետք է մեռած գիրը դարձնել կենդանի խոսք:

«Խոսքը հզորագույն բուժական միջոց է:
«Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել:
«Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:
«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն հոգու թեթևացման են տանում: