Վաշինգտոնը շարունակում Է Մոսկվայի հետ աշխատել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ. Նուլանդ
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել Է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ շարունակում Է աշխատանքը Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք շարունակում ենք աշխատել այդ հարցի շուրջ»,-ասել Է նա՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման արդյունքների մասին խոսելիս՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ պետք Է խաղաղություն սպասել Ուկրաինայում:
Նուլանդը Ռյաբկովի հետ հանդիպում Է ունեցել մայիսի 18-ին: Ենթադրվում Է, որ զրույցի շրջանակներում քննարկվել են ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նաեւ հանդիպում Է ունեցել Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւայի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել Է, որ Կրեմլի վարչակազմում չեն պլանավորում ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականին:
«Եթե նման հանդիպումներ լինեն, մենք այդ մասին կհաղորդենք, բայց առայժ այդ մասին ինձ հայտնի չԷ»,- նշել Է մամուլի քարտուղարը: