Հաջողվել է նկարահանել՝ ինչպես է հովազը որսը թռցնում քնած կոկորդիլոսի երախից
LifeԶամբիայի Հարավային Լուանգվա պարկում հաջողվել է նկարահանել արտասովոր տեսարան: Քաղցած հովազը մոտեցել է քնած կոկորդիլոսին և նրա երախից թռցրել այծյամի մսի մնացորդները:
Տեսանյութը նկարահանել է բրիտանուհի Նիկոլ Դանգուրն, ով մի քանի ժամ հետևել է կոկորդիլոսների ու հովազների պայքարին՝ որսացած մսի համար:
Հովազը, տեսնելով, որ կոկորդիլոսը չի արձագանքում, խիզախում է ու նրա երախից հանում ամբողջական ոտքը: Կոկորդիլոսը մի աչքը բացում է, բայց որոշում է ներողամիտ գտնվել իր մրցակցի նկատմամբ: