Ներկայացնում ենք 2 բաղադրիչից պատրաստվող լավագույն մաքրող միջոցը. ձեր խոհանոցում ամեն ինչ կփայլի
LifeԲոլոր տանտիրուհիներն էլ գիտեն, թե որքան դժվար է փայլեցնել սպասքեղենը, ազատվել այրված յուղից:
Ժամանակակից մաքրող միջոցները միշտ չէ, որ կարողանում են լուծել այդ խնդիրը: Ներկայացնում ենք մաքրող միջոց, որը կարող եք ինքներդ պատրաստել՝ ընդամենը 2 բաղադրիչից:

Մաքրող մածուկի պատրաստման եղանակը.
- 1 թ.գ. ջրածնի պերօքսիդ
- 1թ.գ. սոդա
- Բոլոր բաղադրիչները խառնել: Մածուկը քսել ախտոտված մակերեսին, թողնել 5 րոպե, իսկ հետո լավ լվանալ փափուկ սպունգով: Ամեն ինչ իսկույն կմաքրվի:
Այս միջոցը հարմար է ցանկացած մակերեսի մաքրման համար. կաթսաների, սպասքեղենի, ջեռոցի, դռների բռնակների: Կարևոր է, որ մաքրող մածուկը պատրաստեք անմիջապես օգտագործելուց առաջ:
