Սուրճը շատերի ամենասիրելի ըմելիքներից է, առանց որի մարդիկ չեն կարող պատկերացնել իրենց կյանքը: Սուրճը օգնում է ուղեղին արթնանալ, ավելի լավ աշխատել և բարձրացնում է տրամադրությունը, քանի որ իր մեջ պարունակում է ավելի քան 2000 ակտիվ նյութեր:
Սուրճը պետք է եփել միջին կրակի վրա: Այն պետք է եփել ինդոնեզական բաղադրատոմսով: Արդյունքները ցույց են տալիս, որ սուրճի օգտագործման այս եղանակը նվազեցնում է քաղցկեղի, նոր մուտացիաների առաջացման շանսերը: Սուրճի բազմաթիվ օգտակար հատկություններից է նաև արևապաշտպանության հատկությունը:

Սուրճի խելամիտ օգտագործումը կարող է կանխել այնպիսի սարսափելի հիվանդություններ, ինչպիսիք են՝
- փափուկ հյուսվածքների սարկոմա
- հաստ աղիքի քաղցկեղ
- լյարդի քաղցկեղ
- ձվարանների և կաթնագեղձերի քաղցկեղ
- շագանակագեղձի քաղցկեղ
- միզապարկի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքներ
Սուրճը օգնում է նաև քաշի նվազեցման հարցում, ամրացնում է արյան անոթների պատերը, բարելավում է լյարդի վիճակը և նույնիսկ 30% -ով նվազեցնում է շաքարախտի զարգացման ռիսկը:
Լավ արդյունքի հասնելու համար սուրճը լավ եփեք, սակայն ոչ եռացրած ջրով: Մի՛ օգտագործեք այն շաքարավազով կամ կաթով:
Հղիության ժամանակ սուրճի օգտագործումը պետք է կրճատել: Եվ իհարկե պետք չէ մոռանալ որ սուրճը պետք է օգտագործել խելամիտ չափաբաժնով: