Լացը այն արցունքներն են, որոնք հոսում են մեր աչքերից, երբ մենք հուզական ապրումներ ենք ունենում:
Շատերը կարծում են, որ արտասվում են միայն թույլ մարդիկ, սակայն իրականում ուժեղ է նա, ով չի վախենում թաքցնել իր արցունքները: Հոգեբանները պնդում են, որ լացը օգտակար է առողջության համար և խոսում է դիմացինի մարդկային որակների մասին:

Արցունքները լավ մարդու և լավ ընկերոջ վկայությունն են
Եթե կա մեկը, ով կարողանում է զգալ ձեր ցավը ու ձեզ հետ միասին արտասվել, ապա հասկանում և ընդունում է ձեզ:
Արցունքները վկայում են այն մասին, որ դուք չեք վախենում ձեր հույզերից և զգացմունքներից
Երբ դուք տարբեր իրավիճակներում ավելի զգայուն եք դառնում և անգամ ֆիլմի ժամանակ հուզվում եք, ապա դուք չեք վախենում ձեր հույզերից և կարողանում եք արտահայտել ձեր զգացմունքները:
Դուք կարողանում եք հաղթահարել սթրեսը և դեպրեսիան
Արտասվելը ազատում է ձեզ բացասական հույզերից, իսկ այդ հույզերի կուտակումը կարող է վատ ազդել ձեր առողջության վրա:
Արցունքները վկայում են ուժեղ լինելու մասին
Նրանք, ովքեր չեն վախենում արտասվելուց, ուժեղ մարդիկ են: Մի՛ վախեցեք ատասվելուց, արցունքները զսպելը և չարտասվելը վնասում են ձեր առողջությանը: