Ձեզ ենք ներկայացնում սննդատեսակների շատ յուրահատուկ համադրություններ, որոնք կարող են արմատապես փոխել ձեր սննդային նախընտրությունները:
- Սմբուկ և մեղր.Սմբուկը հիանալի համադրվում է մեղրի հետ: Տապակեք սմբուկը, վրան լցրեք մեղր և մատուցեք:
- Ելակ և վարունգ.Հիանալի համադրություն է ամառային թեթև աղցանի համար, կարող եք պատրաստել նաև թարմացնող լիմոնադ: Հիանալի համ ունի:
- Միս և հատապտղային ջեմ. Միջին տապակվածության հյութեղ սթեյքի վրա հատապտղային սոուս լցրեք: Համը ուղղակի կհիացնի Ձեզ:
- Արքայախնձոր և ռոկֆոր պանիր. Հիանալի համադրվող բաղադրիչներ են: Անպայման փորձեք:
- Մուգ շոկոլադ և բազուկ. Հրաշալի համադրություն է: Բազուկով աղցանի վրա կարող եք մի փոքր քերած սև շոկոլադ լցնել: Կամ բազուկով մուրաբային ավելացրեք մուգ շոկոլադ:
- Սուրճ և աղ. Սուրճին ավելացրեք մեկ պտղունց աղ: Աղը սուրճի համը փափկեցնում է և վերացնում է դառնությունը:

- Սեխ և խոզապուխտ. Իտալական իդելական համադրություն է:
- Մրգային աղցան և աղացած չիլի. Մեքսիկական հիանալի համադրություն է: Աղցանի համար կարող եք օգտագործել մանգո և անանաս:
- Սև խավիար և սպիտակ շոկոլադ. Այս ուտեստի հեղինակը բրիտանացի անվանի խոհարար-ալքիմիկոս Հեսթոն Բլյումենտալն է: Նա ապացուցեց, որ սա շատ հաջող համադրություն է:
- Ելակ և բալզամիկ սոուս. Քաղցրի և թթվի համադրությունը իր մեջ ցածր կալորիականություն է պարունակում:
- Միս և շոկոլադ. Մեքսիկացիները հյութեղ մսին ավելացնում են շոկոլադի սոուս, գետնանուշ, քնջութ և համեմունքներ:
- Մուգ շոկոլադ և կետչուպ. Մուգ շոկոլադում լոլիկի նոտաներ կան, իսկ տոմատի սոուսն ուժեղացնում է դրանք՝ հարստացնելով սիրելի քաղցրավենիքի համը: