Նյարդաբանության Եվրոպական ակադեմիայի գիտնականները ներկայացրել են այն ուսումնասիրությունները, թե ինչ զգացողություններ է ունենում մահվան շեմին կանգնած մարդը:
Մասնագետների կարծիքով, մարդկանց մոտ 10%-ը «մահվան զգացողություններ» է ապրում, այդ թվում նրանք, ում անհապաղ վտանգ չի սպառնում, և նրանք, ովքեր օրինակ, մարտական պայմաններում, ավտովթարից կամ գրեթե խեղդվելուց են փրկվել:

Ուսումնասիրությանը մասնակցում էին 35 երկրներից ընդհանուր առմամբ 1034 մարդ:
Ուսումնասիրության մասնակիցների 87%-ը նշել է, որ նրանք ժամանակի ընթացքում խեղաթյուրված ընկալում են ունեցել, 65%-ը զգում է մտածողության փոփոխություն, 63%-ը նշում է զգացմունքների սրման և 53%-ը, իրենց մարմինը թողնելու պատրանքը: