Դաստակին կապվող կարմիր թելը մեծ տարածում է գտել ոչ միայն սովորական մարդկանց շրջանում, այլև համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց մոտ: Մարդիկ կարծում են, որ սա պաշտպանում է նրանց բացասական ազդեցություններից:

Կարմիր թելը այսպես կոչված «Կաբալայի» կողմնակիցների թալիսմանն է: Այն պաշտպանում է իր սեփականատիրոջը չար աչքից, վնասվածքներից: Կաբալայի հետևորդները պնդում են, որ ազդեցությունը ստանալու համար թելը պետք է կապել միայն ձախ ձեռքի դաստակի վրա: Բացի այդ, կապողը պետք է լինի մտերիմ մարդ և կապելու ընթացքում ասի հատուկ աղոթք:
Rachel-ը չէր կարողանում երեխա ունենալ, Աստված նրան տվեց մի կարմիր թել: Դրանից հետո կինը Յակոբին պարգևեց երկու որդի: Նրա գերեզմանը դեռ գտնվում է Բեթլեհեմում: Այս գերեզմանի մոտ մինչ օրս կան բազմաթիվ կարմիր թելեր, այնտեղ նաև պարբերաբար աղոթքներ են ընթերցվում:
Սակայն Հին Կտակարանի տեքստում կարմիր թելի մասին ոչ մի հիշատակում չկա: Ահա թե ինչու հոգևորականների մեծ մասը չեն ընդունում կարմիր թելը: