Դափնու մոգական հատկությունները հայտնի էին անգամ հին հույներին ու հռոմեացիներին: Ավանդությունը պատմում է, որ ինչ-որ ժամանակ Ապոլոնը սիրել է հիասքանչ հավերժահարս Դափնային: Սակայն նրա սերը անպատասխան էր, բայց արևի լույսի աստվածը շարունակում էր հետևել աղջկան: Դափնան խնդրում է հորը վերածել իրեն դափնու թփի, որպեսզի փրկվի Ապոլոնից:

Այդ ժամանակվանից դափնին յուրահատուկ և սիրելի բույս է դարձել շատ ժողովուրդների համար: Այս բույսը հաղթանակի, երջանկության, փողի և հաջողության խորհրդանիշ է դարձել:
Ձեզ ենք ներկայացնում հաջողությունը և փողը տուն բերող մի հիանալի տարբերակ, որի համար ձեզ անհրաժեշտ կլինեն 7 ատամիկ սխտոր, դափնու 7 տերև և 1 լ հանքային ջուր:
Վերցրեք շիշ կամ տարրա, մեջը լցրեք հանքային ջուրը և ավելացրեք 7 ատամիկ սխտորը և դափնու 7 տերևները: Այնուհետև փակեք շիշը խցանով:
Պահեք շիշը տան ինչ-որ թաքնված անկյունում: Դափնու տերևների և սխտորի թուրմը մագնիսի պես դեպի իրեն կձգի հաջողությունը և փողը:
Որպեսզի հաջողությունը և փողը իսկապես գան դեպի ձեզ, ուղղակի հավատացեք ձեր երազանքներին: