Երկար ժամանակ կարող եք չիմանալ օրգանիզմում ճիճուների առկայության մասին․ ահա թե ինչպես հասկանալ, որ ունեք առողջական խնդիր
LifeՕրգանիզմում ճիճուների առկայության փաստը շատ երկար ժամանակ կարող է աննկատ մնալ, սակայն ուշադիր եղեք, եթե ձեզ մոտ նկատում եք հետևյալ ախտանիշները, դա լուրջ ահազանգ է։
Ստամոքսի խանգարում

Եթե ունեք ստամոքսի քրոնիկ խանգարումներ, նույնիսկ եթե առողջ եք սնվում, հնարավոր է, որ ձեր օրգանիզմում կան պարազիտներ։ Խանգարումները հիմնականում լինում են ցավերի, գազերի և որովայնի փքվածության տեսքով։
Քոր

Կան պարազիտներ, որոնք անտանելի քոր են առաջացնում մարմնի ինտիմ հատվածներում։
Դիզենտերիա

Դիզենտերիայի ախտանիշներն այնքան էլ հաճելի չեն. փսխում, բարձր ջերմություն, որովայնում ցավեր, ախորժակի բացակայություն, հոգնածություն և ջրազրկում:
Հոգնածություն և գլխապտույտ

Ճիճուներն ավելի շոտ են ուտում ձեր սնունդը, քան օրգանիզմը հասցնում է ստանալ դրա սննդանյութերն ու վիտամինները:
Հոգեկան խանգարումներ

Մարդու ֆիզիկական և հոգեկան առողջությունը սերտորեն կապված են: Եթե օրգանիզմում առկա են պարազիտներ, կա նաև համեմատաբար անվտանգ ինֆեկցիա՝ տոսքսոպլազմոս: Հենց դրա հետևանքով էլ մարդու մոտ սկսվում են հոգեկան խանգարումներ, որի դեպքում լինում են անհիմն ագրեսիայի նոպաներ:
Աղիների բորբոքում
Ճիճուները թուլացնում են օրգանիզմի իմունային համակարգը, ինչի արդյունքում մարդ չի դիմադրում ինֆեկցիաներին:
Ալերգիաներ

Ոչ բոլոր ալերգիաներն են առաջանում արտաքին գործոններից. դրա պատճառը կարող են լինել նաև պարազիտներն ու ճիճուները: