«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ)


Դժգո­հու­թյուն­նե­րը չեն նվա­զում, իսկ հա­մա­սե­փա­կա­նա­տերն ու տնօ­րե­նը վստա­հեց­նում են, որ հար­ցե­րը լուծ­վե­լու են

Հասարակություն

Նախորդ տարվա նոյեմբերին Ալավերդիում «Կոտտոնի» ՍՊԸ-ն բացեց կարի արտադրամաս։ ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերը վանաձորցի Կարեն Դասոյանն է, իսկ մյուս կեսը պատկանում է ՌԴ քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնային։ Սա, իհարկե, խոշոր քայլ էր Լոռիում գործազրկության և աղքատության կրճատման ուղղությամբ, որտեղ ամենատարբեր հաշվարկներով աղքատությունը 29,4, իսկ գործազրկությունը 15,2 տոկոս է։ 

Սակայն արտադրամասի գործարկումից հետո ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ։ Պարբերաբար սկսեցին խնդիրներ առաջանալ՝ կապված աշխատակիցների աշխատավարձերի վճարումների հետ։ Սեփականատերը տարեվերջին աշխատակիցների բարձրացրած բողոքից հետո վճարեց խոստացված 100-150 հազար դրամ աշխատավարձից չնչին՝ 25-30 հազար դրամը և խոստացավ մնացած վճարումները կատարել առաջիկա ամիսներին։ 

«Փաստի» խմբագրություն դիմած քաղաքացիների խոսքով՝ արտադրամասի աշխատակիցներն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, և հայտնի էլ չէ, թե երբ կստանան։ Բացի դա, նրանք նշում էին, որ հունվարի երկրորդ կեսին Կարեն Դասոյանը անհասկանալի պատճառներով հրաժարվել է իր մասնաբաժնից, իսկ նոր տնօրենը աշխատակիցներին առաջարկել է վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով հավուր պատշաճի վճարել ընթացիկ աշխատավարձերը, ինչպես նաև մարել նախկին ամիսներին կուտակված պարտքը։ 

«Փաստը» որոշեց պարզել՝ ի՞նչ է իրականում կատարվում արտադրամասում։

Լոռու մարզպետի արձագանքն արտադրամասի շուրջ ստեղծված վիճակի մասին

2020 թվականի հունվարի 15-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել էր «Կոտտոնի» ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ էր եղել առկա խնդիրներին։ Դասոյանը մարզպետին հավաստիացրել էր, որ դրանք հարթված են: 

Ղուկասյանն էլ վերահաստատել էր իր պատրաստակամությունը աջակցելու գործարարին՝ ընդլայնվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում։ «Փաստի» հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ վերջին մի քանի օրերի զարգացումների հետ կապված տեղեկություններ չունի, սակայն ներկայացնում է արտադրամասի շուրջ կատարվող իրադարձությունների մասին ունեցած իր տեղեկությունը։ «Ի սկզբանե՝ դեռևս նախորդ տարի, Կարեն Դասոյանի և ապրանքի պատվիրատուի միջև եղել էր պայմանավորվածություն։

 Ստացվել էր պատվեր, որ որոշակի ժամկետի մեջ պետք է կարվեր 200 հազար միավոր հագուստ։ Տնօրենը և աշխատակիցները հավաստիացրել էին, որ կկարողանան կարել այդ ծավալի հագուստը։ Հետո այդ ծավալը պակասեցվել է մինչև հարյուր հազար միավորի, բայց նույնիսկ դա չէին կարողացել կարել։ 

Կարվել էր ընդամենը 10 հազար միավոր։ Փոքր ծավալի մատակարարման դեպքում առաջացել էին խնդիրներ, քանի որ պատվիրատուն արտադրամասի հետ ունեցել է պայմանագիր, թե ինչ ծավալի ապրանք պետք է ստանա։ 

Պատվիրատուն գումարը չի վճարել կամ ամբողջությամբ չի վճարել։ Այն ժամանակ խնդիրն այս էր։ Մի պահ արտադրամասի աշխատանքները դադարեցվել էին, բայց սեփականատերը նոր պատվերներ էր փնտրում։ Նրան օգնել եմ, ծանոթացրել մի քանի տնտեսվարողների հետ։ Հիմա աշխատանքներն այդ փուլում են։ 

Վերջին օրերի հետ կապված տեղեկատվություն չունեմ, բայց կար լավատեսական սցենար, որ նոր պատվերներ կլինեն, և արտադրամասի աշխատողները, որոնք արդեն որոշակիորեն հմտացել էին իրենց գործում, կկարողանան ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել։ Տեղյակ եմ նաև, որ մեծացվում էր արտադրամասի հզորությունը։ 

Կարեն Դասոյանը նոր կարի մեքենաներ էր պատվիրել, արդյունքում պետք է ավելանար աշխատակիցների քանակը, որպեսզի կարողանային ապրանքի մեծ ծավալ ապահովել։ Խնդիրն իրականում ծավալի մեջ էր, որ չէին կարողանում ապահովել»,-ասում է Լոռու մարզպետը։

«Իմ մասնաբաժինը չեմ վաճառել»

Պարզվեց՝ Կարեն Դասոյանին «գտնելն» այնքան էլ դժվար չէ։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված հեռախոսահամարի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ։ Լսելով մեր հարցը, թե նա վաճառել է կարի արտադրամասի իր մասնաբաժինը՝ Դասոյանը նախ զարմացավ, այնուհետև բացասական պատասխան տվեց։ «Իմ մասնաբաժինը չեմ վաճառել, իսկ մնացած հարցերն առաջարկում եմ պարզաբանել արտադրամասի նոր տնօրեն Մարինա Օնանյանի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դասոյանը։

Ստուգումները վերջացնելուց հետո արտադրամասը կսկսի աշխատել

Արտադրամասի ներկայիս տնօրեն Մարինա Օնանյանը մեզ հետ զրույցում վերահաստատում է՝ Կարեն Դասոյանը շարունակում է մնալ արտադրամասի համասեփականատերը։ 

«Ոչինչ չի վաճառվել, անցկացվում են ստուգումներ, քանի որ տեղեկատվություն ունենք, որ այստեղ ոչ օրինական քայլեր են կատարվել։ Ստուգումները շուտով կվերջացնենք, արդյունքները կներկայացնենք սեփականատիրոջը, ինչից հետո կսկսենք աշխատել։ Արդեն իսկ որոշակի քայլեր ենք կատարել, որ լավացնենք աշխատանքի պրոցեսը, որ ժամանակին վճարվեն աշխատավարձերը։ 

Որոշակի բանակցություններ ենք անցկացրել բանկերի հետ, որ նրանք մեզ որոշակի վարկային գիծ տրամադրեն, որպեսզի աշխատավարձերի վճարման ուշացումներ չլինեն, և դրանք կապված չլինեն ապրանքների առաքման և վաճառքի հետ։ 

Դրանք ներքին բնույթի հարցեր են, որոնք վերաբերում են բացառապես սեփականատիրոջը և աշխատակազմին, ոչ թե աշխատողներին։ 

Երբ աշխատողներն աշխատանքի անցնեն, նրանք ժամանակին կստանան իրենց աշխատավարձերը։ Բանակցություններ են ընթանում, որ արտադրամասում ապրանքներ կարվեն ոչ միայն տրիկոտաժից, այլ նաև տեքստիլից։ 

Հուսով ենք՝ շուտով ապրանքի ներմուծման և կարի մեքենաների տեղադրման հետ կապված հարցերը կկարգավորվեն, և մարդիկ կսկսեն աշխատել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Օնանյանը։

Պարբերաբար փորձեր են արվում վարկաբեկել

Նա ընդգծում է՝ Կարեն Դասոյանն է արտադրամաս ստուգողների հրավիրել, դրա համար ունեցել է բոլոր հիմքերը, որոնք Օնանյանը, սակայն, գոնե առայժմ չի կարող հրապարակել։ 

«Չարաշահումների պատճառը եղել է «մասնագետների» անգրագիտությունը, որոնք այստեղ աշխատել են։ Մարդիկ չեն իմացել, թե ինչ է ակտը և ինչ է հրամանը։ Աշխատակիցները որևէ խախտում թույլ չեն տվել, նրանք բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը։ 

Ներկայումս բոլոր սխալներն ուղղվում են, որպեսզի ընկերությունն աշխատի իրավական դաշտում, որպեսզի խախտումներ չլինեն ՀՀ օրենսդրության մասով, մյուս կողմից էլ՝ մենք չխախտենք մեր քաղաքացիների իրավունքները։ 

Հույս ունենք՝ երկու շաբաթից վերսկսել արտադրամասի աշխատանքը»,-նշում է մեր զրուցակիցը։ Օնանյանը նաև կարծիք է հայտնում, որ պարբերաբար փորձեր են արվում վարկաբեկել Կարեն Դասոյանին։ 

«Մեր բոլոր աշխատողների հետ մի քանի օր առաջ հանդիպում է եղել, նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ 

153 աշխատակից տեսել է, թե ինչ է կատարվում ներկայումս արտադրամասում, գոհ հեռացել են այստեղից և սպասում են, որ իրենց հրավիրենք աշխատանքի։ Մարդիկ, որոնք այստեղ մեծ վնասներ են հասցրել, հիմա ցանկանում են թաքցնել իրենց արածը և վարկաբեկել Դասոյանին։ 

Աշխատակիցներին տեղեկացրել եմ, որ բոլորի հետ կնքելու ենք պայմանագրեր, որոնց համաձայն ստանալու են իրենց ամենամսյա աշխատավարձը, ինչպես նաև ամեն ամիս որոշակի տոկոս մարվելու է նաև նախկին պարտքից։ Մարդիկ համաձայնել են այս պայմաններին»,-եզրափակում է արտադրամասի տնօրենը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումԱդրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Բայրամով Ձյուն, թաց ձյուն, անձրև... եղանակը՝ մարտի վերջին օրերին Ուկրաինան չընդունեց Պուտինի վերջնագիրը 2022 թվականին և չի ընդունի ԱՄՆ վերջնագիրը հիմա․ Զելենսկու խորհրդական Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խшչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համարԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ կենդանակերպի նշանները շահույթ կստանան մարտի 30-ից ապրիլի 5-ը Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԾաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին «Ձկան խանութի» խաչմերուկում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավորՌԴ քաղաքացիություն ստանալու համար միգրանտներն ի՞նչ քննություն պետք է հանձնենՄարտի 30-ին գազ չի լինելուԵրկուշաբթի այս հասցեները կհոսանքազրկվենՀայտնի է, թե որքան գումար կվճարի ՖԻՖԱ-ն Բարսելոնային Ռաֆինյայի վնասվածքի համարՆախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ․ ՔՊ-ի թեկնածուների ընտրությունըԱռատ ձյուն, ցածր տեսանելիության և սաստիկ քամի․ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համարԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Դաղստանում հեղեղներ են․ տեղումների ծավալը գերազանցել է տարիների հակառեկորդներըԱյսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա Տոնոյան Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված