Հսկա պիթոնը դուրս է թռել ջրից և կուլ տվել եղնիկին (տեսանյութ)
LifeՀնդկաստանի Մահարաշտրա նահանգում թաքնված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հսկա պիթոնը դուրս նետվում ջրից և կուլ տալիս իր զոհին, գրում է NDTV-ն:
Համացանցում տեսանյութը տեղադրել է Հնդկաստանի անտառային ծառայության աշխատակից Սուսանտա Նանդան (Susanta Nanda):
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են եղնիկները մոտենում ջրին, ապա ջրում թաքնված պիթոնը դուրս է թռչում և 50 միլիվայրկյանի ընթացքում բռնում է եղնիկներից մեկի գլխից: Սողունը խեղդում է իր զոհին, իսկ հետո կուլ տալիս այն: