Հալեպը կրկին ռմբակոծվում է. զոհերի թվում կանայք ու երեխաներ են
HeaderՍիրիայում հաճախադեպ են դարձել Հալեպի հարավային և արևմտյան շրջանների ռմբակոծությունները: Թիրախավորվել են բնակավայրի մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Զոհերի թվում կան կանայք ու երեխաներ: Բժիշկները չեն հասցնում բուժօգնություն ցուցաբերել տուժածներին: Հրթիռակոծությունների հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ: Հալեպում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով բնակիչները լքում են բնակավայրը: Նախօրեին ահաբեկչական խմբավորումները փորձել են գրոհել քաղաքը: Սակայն Սիրիայի կառավարական ուժերը հետ են շպրտել գրոհայիններին՝ փորձելով նրանց հնարավորինս հեռացնել բնակավայրից: Շփման գծում հումանիտար ծանր դրությունը պահպանվում է: