Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


«Բա­նա­կից ընդ­հան­րա­պես գա­ղա­փար չու­նե­ցող ան­ձինք փոր­ձում են որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծել»

Հասարակություն

Արցախի զորամասերից մեկի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի ցավալի դեպքը, որին հաջորդել էր նրա հարազատների բողոքը, հերթական անգամ նոր հարցեր առաջ բերեց։ 

Հարցեր, որոնք նման յուրաքանչյուր ցավալի դեպքից հետո պատասխաններ կա՛մ ստանում են, կա՛մ չեն ստանում։ 

Այս ամենին զուգահեռ, ականատես ենք լինում մեկ այլ երևույթի, երբ մեր իրականության որոշ շրջանակներ փորձում են հերթական դեպքն օգտագործել այլ նպատակների համար։ 

Խոսելով նախ խնդրահարույց մթնոլորտի մասին՝ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ բանակին, առհասարակ, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կախված չեն միայն ու միայն ռազմական կամ զինված ուժերի ղեկավարությունից։ 

«Համակարգային փոփոխությունները պետք է նաև քաղաքական ղեկավարության որոշումներ ենթադրեն։

 Առաջին դեպքը չէ, որ բանակում նման դժբախտ դեպք է տեղի ունենում։ Իսկ եթե այսպես շարունակվի, ցավոք, վերջինը չի լինելու։ 

Որպեսզի մենք կարողանանք բացառել կամ գոնե մեղմել առկա մթնոլորտը, պետք է գնանք համակարգային փոփոխության։ 

Պետք է անպայման բարձրացնենք սերժանտական ինստիտուտի դերն ու նշանակությունը բանակում, և սերժանտների միջոցով կարողանանք հասնել միջանձնային փոխհարաբերությունների բարելավմանը։ Ընդհանրապես, այսօր փորձ է արվում մեղադրել նաև հասարակոթյանը, ինչը ես տեղին չեմ համարում։ 

Մեղադրելով հասարակությանը՝ մենք այդպես փորձում ենք խուսափել հարցերը լուծելու պատասխանատվությունից։ Եթե անընդհատ մեղադրենք մանկապարտեզին, դպրոցին, ծնողին կամ բուհին, այդպիսով զուտ վերացական մեղավորներ ենք ի հայտ բերում։ 

Մի կողմ թողնելով այդ մեղադրանքները՝ պետք է վերջիվերջո գիտակցենք, որ կա խնդիր, և այն պետք է միանշանակ համակարգային բարեփոխումների միջոցով լուծվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը՝ նշելով, որ բարեփոխումներն իրենց հերթին պետք է կատարվեն հատուկ նրբանկատությամբ ու զգուշությամբ՝ հաշվի առնելով պատերազմող երկիր լինելու հանգամանքը։ 

«Զգուշությունն անհրաժեշտ է այն առումով, որ բանակում ցանկացած փոփոխություն հանկարծ հակառակ էֆեկտ չբերի, հանկարծ չթուլացնի այն պատը, որի մեջ մենք փորձելու ենք քար շարժել»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով նման դեպքերն օգտագործողների խմբին՝ Կարեն Հովհաննիսյանը նկատում է. «Առաջին անգամը չէ, երբ թե՛ նման, թե՛, ինչու չէ, նաև հակառակորդի արձակած գնդակի հետևանքով զոհված զինծառայողների դեպքերում թիրախավորվում է սպայական կամ հրամանատարական կազմը։ 

Սա, ըստ իս, ուղղորդված է, ինչ-որ ուժ է ուղղորդում՝ բանակը թուլացնելու նպատակով։ Մենք տեսնում ենք, որ իրականում բանակից ընդհանրապես գաղափար չունեցող անձինք այդ դաշտում տեղի ունեցող զարգացումների ֆոնի վրա կարծիք են հայտնում, որի հիմքում բանական միտք չկա։ 

Այդպիսով փորձ է արվում որոշակի իրավիճակ կամ տրամադրություն ստեղծել բանակի նկատմամբ։ 

Իրականում սա շատ վտանգավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ, այդուհանդերձ, պետական մակարդակով նկատելի են քայլեր, որոնցով փորձ է արվում չեզոքացնել նման կարծիք հայտնողների «ինտրիգները»։ 

«Նրանք ոչ միայն սպայական ամբողջ կազմն են թիրախավորում, այլ անգամ այն բնակավայրը, որտեղ զինվորներն անցնում են ծառայության։ Օրինակ է Արցախի Հանրապետությունը։ 

Այսինքն, ամեն ճակատով ամեն կերպ փորձում են բանակը որպես թշնամական մի վայր ներկայացնել, որտեղ, ըստ նրանց, թշնամի է սպայական, հրամանատարական կազմը, որտեղ թշնամի են զինակից ու ծառայակից ընկերները, ընդհուպ մինչև այն բնակիչները, որոնք բնակվում են այդ հատվածում։ 

Այդ մարդկանց խմբակը փորձում է ազդել հատկապես մոտ ապագայում երեխային բանակ ճանապարհել պատրաստվող ծնողների վրա։ 

Այսինքն, փորձում են ստեղծել մի իրավիճակ, որ բանակն այդ մարդկանց համար անցանկալի տեղ դարձնեն, որպեսզի մարդիկ ամեն ինչ անեն իրենց երեխաներին բանակից ազատելու համար։ Իրենք փորձում են «աշխատել» հենց այդ շրջանակի վրա և որքան հնարավոր է՝ դժվարացնել պետության գործը՝ զորակոչային աշխատանքները կատարելու հարցում։ 

Սա է խնդիրը։ Առնվազն պետք է կույր լինել ու չտեսնել, թե ամեն անգամ ինչպիսի աշխատանքներ են իրականացվում այս ուղղությամբ։ 

Այդ մարդիկ ամեն կերպ փորձում են չեզոքացնել բանակում տեղի ունեցող որևէ դրական երևույթ՝ բերելով ինքնասպանությունների, միջանձնային հարաբերությունների օրինակները, իսկ մենք գիտենք, թե ծնողի համար որքան կարևոր են զինակից ընկերների հարաբերությունները, հատկապես այն դեպքում, երբ նրանց ձեռքին մարտական զենք կա»,-ասաց փորձագետը։ 

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, եթե վերլուծենք վերոնշյալ նպատակը հետապնդող հրապարակումները, ամեն ինչ իրականում ակնհայտ է դառնում։ 

«Օգտագործված բառապաշարը և արտահայտությունները բացառապես թշնամանք են հարուցում։ Այստեղ պետությունն անելիք ունի։ 

Պետք է պարզի, թե ովքեր են նրանք, որոնք կարողանում են հագնել, օրինակ՝ իրավապաշտպանի կամ լրագրողի դիմակը ու կատարել գործողություններ, որոնք հակապետական են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված