Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը


«Նման զար­գաց­ման դեպ­քում ոչն­չա­նում են դե­մոկ­րա­տա­կան ար­ժեք­նե­րը, և ռե­ժի­մի փո­փո­խու­թյան լուրջ վտանգ­ներ են առաջ գա­լիս»

Հասարակություն

Օրերս ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարել էին վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի շուրջ ունեցած մտահոգության մասին։ 

Հայտարարությունը թե՛ ընդդիմության, թե՛ փորձագիտական դաշտի կողմից որպես կոշտ ուղերձ որակվեց, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, լինելով այդ ուղերձի հասցեատերերից մեկը, ողջունեցին այն։ 

Զուգահեռ՝ այս օրերին քննադատության դիտանկյունում է նաև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, ինչպես նաև ԱԺ մեծամասնության մի քանի օրենքի նախագծեր։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով նախ ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությանը հաջորդած արձագանքներին, նկատում է, որ մեկնաբանությունը ողջունելու հիմքում այլ միտումներ կային։ 

«Այդ մեկնաբանությունը ողջունելը թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային գործընկերների կողմից շատ դրական կդիտարկվեր, եթե չզուգակցվեր բովանդակության խեղաթյուրմամբ։ 

Այս պարագայում մենք կհասկանայինք, որ իշխանությունները, կարևորելով միջազգային գործընկերների մանդատը, հասկացել են, որ որոշ քայլերում վտանգում են իրավունքը և ժողովրդավարական արժեքները։ 

Այդ պարագայում կհասկանայինք, որ պատրաստակամ են այս կառույցների աջակցությամբ և նրանց հորդորները լսելով՝ դուրս գալ շեղված ճանապարհից և Հայաստանում ամրապնդել ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը։ 

Ցավում եմ, որ տեքստը տարընթերցվեց և փորձ արվեց այն մեկնաբանել հօգուտ իշխանության, թեպետ անգամ ամենալավատես և ինքնախաբեության մեջ գտնվող անձի պարագայում դժվար կլիներ նման հետևության գալը։ 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, եթե նախկին տեքստերում մենք տեսնում էինք մի փոքր ավելի հավասարակշռված, զգուշավոր ձևակերպումներ, ապա այս դեպքում ընդգծված էր քաղաքական խաղացողների դերը՝ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները բացառելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում։

 Եվ հասկանալի է, որ ԵԽԽՎ մոնիթորինգ իրականացնող անձինք քաղաքական դերակատարների անվան տակ երբեք չեն դիտարկել դատական իշխանությանը։ 

Եթե այդ գործընթացի էսկալացիայում դատական իշխանության պատասխանատվությունը ևս ցանկանային տեսնել, ապա կօգտագործեին Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թևեր եզրույթը։ 

Բայց՝ ոչ։ Առանձնացված էին քաղաքական դերակատարները, վերջիններիս գործողությունները և հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես ճնշումներ՝ դատական իշխանության նկատմամբ։ Ավելին՝ բաց տեքստով խոսվեց անմեղության կանխավարկածի մասին։ 

Բոլորիս է հասկանալի, որ գործադիր իշխանություն-Սահմանադրական դատարան հակամարտության ֆոնին ինչ-որ արարքների մեջ ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցիչներն են մեղադրվում, այլ հենց Սահմանադրական դատարանի նախագահը։ 

Եվ, ըստ էության, ակնարկվել էր, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց գործողություններով և արտահայտություններով խախտում են հենց ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Նման կոչերն անտեսելու պարագայում, ըստ Ս. Սահակյանի, չի բացառվում մի շարք զարգացումների հնարավորությունը։ «Այդ դեպքում այն ամբողջ քաղաքական կապիտալը, որն իշխանություններն ունեն միջազգային հարթության մեջ, կփոշիանա։ Եվ խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերություններում կարևորագույն խնդիրներ լուծելու հնարավորության մասին է։ 

Բացի այն, որ ներքին զարգացումների տեսանկյունից Հայաստանում կունենանք ժողովրդավարական արժեքների կորուստ, կունենաք նաև հեղինակազրկված, զրո քաղաքական կապիտալով իշխանության ներկայացուցիչներ, որոնք հետագայում այդ հարթակներում ունակ չեն լինելու Հայաստանի ազգային շահերին առնչվող գործունեություն իրականացնել։ 

Եվ եթե շարունակաբար այդ կոչերն անտեսվեն, վստահ եմ, որ դրանց միանալու են նաև այլ կառույցներ, ավելի կոշտ արձագանքներ ենք ունենալու նաև Վենետիկի հանձնաժողովից։ 

Եթե Հայաստանի իշխանություններն այդ արժեքների կործանման հարցում անդրդում մնան, չեմ բացառում, որ ՀՀ-ի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

 Նշվածը չենք ուրվագծի խիստ կարճաժամկետ փուլում, բայց եթե գործընթացներն այլ ուղիով չգնան, կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով դրանք կուրվագծվեն»,-հավելեց նա։

 Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, նաև բովանդակային հիմքին, Ս. Սահակյանը երկու գործոն առանձնացրեց։

«Որքան էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը ձևավորելիս մրցութային հիմունքներ ամրագրվեցին, մենք այդպես էլ թափանցիկ, խիստ կանոնակարգված մրցույթով թեկնածուների ի հայտ բերման բաց գործընթացի ականատես չեղանք։ 

Ավելին՝ նշվեց, որ մրցույթի մասնակցած որոշ անձինք չեն ընդգրկվել հանձնաժողովի կազմում՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով։ 

Այսինքն, պարզ դարձավ, որ մրցութային հիմունքներով մասնագիտական կազմ ձևավորելու խնդիրը պատրանքային էր։ Իրականում կրկին քաղաքական որոշումներով ձևավորվեց մի հանձնաժողով, որը պետք է անկողմնակալ և մասնագիտական լուծումների հիման վրա հասներ Սահմանադրության բարեփոխմանը։ 

Դրա հետ մեկտեղ՝ ունեցանք երկրորդ բացասական զարգացումը, որը միանգամից բացառում է բարի նպատակներով գործընթացի կազմակերպման հեռանկարը։

 Բարի նպատակներով գործընթաց նախաձեռնողները իրավական ընթացակարգերը չեն աղավաղում և Սահմանադրություն չեն խախտում։ Սահմանադրական ընթացակարգերը չարամտորեն խախտում են այն նախաձեռնողները, որոնք քաղաքական այնպիսի նպատակներ են հետապնդում, որոնք հակասում են իրավունքին։ 

Մենք տեսանք նախաձեռնություն, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին զրկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցը լուծելու հնարավորությունից։ Մինչդեռ նշվածը սահմանադրորեն վերապահված պարտադիր լիազորություն է»,-ասաց նա։ 

Ս. Սահակյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունների, միջազգային պայմանագրերի, տարածքների փոփոխությունների և հանրաքվեով դրվող իրավական հարցերի պարագայում, նախքան օրենքի կամ հանրաքվեի միջոցով դրանց ընդունումը, պարտադիր է ունենալ Սահմանադրական դատարանի կարծիքը։ 

«Եվ մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացից մեկուսացվում է իրավունք և Սահմանադրություն պահպանող օղակը։ 

Այդպիսով նաև մի դուռ է բացվում, ըստ որի՝ առաջիկայում մենք կարող ենք ունենալ ՍԴ-ի մեկուսացում՝ նաև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող միջազգային պայմանագրերը վավերացնելիս։ Տարածքների զիջման համաձայնությունների դեպքում ևս իրավունքը կստորադասվի ու չեմ բացառում, որ շատ ավելի վատ զարգացումներ լինեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ վերոնշյալ երկու գործոնները թույլ չեն տալիս լավատեսական կանխատեսումներ անել սահմանադրական փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ առհասարակ իրավական գործընթացները շրջանցելը նշանակում է, որ շրջանցվում է իրավունքի գերակայությունը և իրավունքով առաջնորդվելու իշխանության սահմանափակվածությունը. 

«Այս դեպքում մենք ունենում ենք ոչ թե իրավունքի գերակայություն, այլ իրավունք, որը չարաշահվում է քաղաքական ուժի կողմից։ Եվ նման զարգացման պարագայում ոչնչանում են դեմոկրատական արժեքները, և ռեժիմի փոփոխության լուրջ վտանգներ են առաջ գալիս։ 

Բոլոր այն երկրները, որոնք վերջնականապես ավտորիտար են դարձել, անցել են այդ պարզունակ ուղիով. իրավունքը հարմարեցրել են քաղաքական նպատակահարմարությանը և քաղաքական խմբին, ոչ թե ստորադասել են իրավունքի նկատմամբ, այլ վեր են դասել իրավունքից։ 

Անդառնալի ու վատթարագույն սցենարը, որը կարող է լինել մեր պետականության համար, իրավունքի ստորադասումն է ինչ-որ խմբերի շահերից։ Հուսով եմ՝ մենք նշվածի բումերանգներով դրսևորումներին, այնուամենայնիվ, ականատես չենք լինի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնաuվածքներ են եղել․ նոր մանրամասներՌուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա
Ամենադիտված