Մեղադրանք է առաջադրվել` 9-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար
ՀասարակությունՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1994 թվականին ծնված երիտասարդը «facebook» սոցիալական ցանցում իր անվամբ գրանցել է անհատական էջ և նպատակով ունենալով վիրտուալ կերպով բավարարել սեփական սեռական պահանջմունքները՝ այլ օգտատերերի հետ իրականացրել անառակաբարո բնույթի շփումներ:
Այդ նպատակով նույն սոցիալական ցանցում գործող իր՝ վերը նշված անհատական էջի միջոցով տարբեր տարիքի անծանոթ չափահաս կանանց հետ սկսել է վարել նամակագրություններ, որոնց ընթացքում վերջիններիս է ուղարկել տղամարդու մերկ լուսանկարներ, ինչպես նաև՝ վարել անառակաբարո զրույցներ: