ՄՕԿ-ը որակազրկել է Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեին
ՍպորտՄիջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեին:
Որակազրկման պատճառը համարվում է երկրի իշխանությունների ազդեցությունն ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության վրա: ՄՕԿ-ից բացի, ավելի վաղ ՖԻՖԱ-ն էր որակազրկել Քուվեյթին, հենց նույն պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եթե ՄՕԿ-ի այս որոշումը մնա ուժի մեջ, ապա Քուվեյթը չի կարողանա ներկայացված կլինել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում: