Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում
ՍպորտՀայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել մարմնամարզության աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը 84, 974 միավորով զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը: Այս արդյունքով հայ մարզիկը իրավունք է ստացել հաջորդ տարի ապրիլին պայքարելու օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վահագն Դավթյանը (օղակներ) և Հարություն Մեհրաբյանը (նժույգթափեր) անհատական մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին: